ԱՄՆ ընտրությունների հակահաքերային պաշտպանության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ռուսներին հաջողվել է 2016թ. նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ-ի մի քանի նահանգներում ընտրողների ցուցակներին հասանելիություն ստանալ:
NBC News-ին տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը կից կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Ջանեթ Մանֆրան նշել է, որ թեև չի կարող հրապարակայնորեն խոսել գաղտնի տեղեկությունների մասին, սակայն կարող է ասել, որ 2016թ. ռուսների թիրախում է եղել 21 նահանգ, որոնց մի մասում նրանց հաջողվել է ցանկալի արդյունքի հասնել:
Ջեն Ջոնսոնը, որն ընտրությունների ժամանակ եղել է Ներքին անվտանգության նախարարության քարտուղարը, ընդգծել է, որ 2016թ. կատարվածը տագնապի ազդանշան է երկրի իշխանությունների համար, որպեսզի նրանք աչալուրջ լինեն ու թույլ չտան ամերիկյան ժողովրդավարության վրա նոր հարձակման իրագործումը:
«Մեզ հաջողվել է պարզել, որ քվեարկողների գրանցման տվյալների սքանավորումն ու մանրամասն քննումն իրականացվել է ռուսական կառավարության կողմից»,-նշել է նա:
Ջոնսոնը նշել է, որ նախագահական ընտրություններից հետո, ինքը բազմիցս ահազանգել է ընտրական ոլորտի կիբեռանվտանգությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, սակայն 2016թ. ընտրություններից շատ ժամանակ է անցել, իսկ իշխանություններն այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չեն արել:
Հայտնի է, որ NBC News-ը կապվել է ռուսների թիրախում հայտնված 21 նահանգների իշխանությունների հետ, սակայն նրանցից 5-ը՝ այդ թվում նաև Տեխասն ու Կալիֆորնիան, հայտարարել են, որ հաքերային հարձակման չեն ենթարկվել: Մյուս նահանգներից հայտնել են, որ դեռևս սպասում են իշխանությունների աջակցությանն ընտրական համակարգի կիբեռանվտանգությունն ամրապնդելու համար:
Հավելենք, որ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո, արևմտյան առաջատար լրատվամիջոցները Ռուսաստանին մեղադրել են ընտրական գործընթացին միջամտելու ու հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին աջակցելու համար: Չնայած, որ պաշտոնական Մոսկվան, ինչպես նաև Վաշինգտոնը բազմիցս հերքել են այս մեղադրանքը, Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր պարտության համար «մեղավոր է Վլադիմիր Պուտինը»:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03