Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական գործունեության մեջ իր մեծ փորձով և ակտիվ գործունեությամբ նա կնպաստի հայ-լեհական հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության օրակարգի ընդլայնմանը:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի ու Լեհաստանի միջև հարաբերությունները մշտապես եղել են կառուցողական և ջերմ:
Ընդգծելով, որ անցած տարի երկու երկրները նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև՝ Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, նախագահը երախտագիտություն է հայտնել լեհ ժողովրդին՝ հայ ժողովրդի մի հատվածի հանդեպ մինչ այժմ ցուցաբերվող բարեկամական և ջերմ վերաբերմունքի համար:
Լեհաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ընդունելության համար և պաշտոնավարման շրջանում իր առաջնահերթ խնդիրը համարել մեծ ներուժ ունեցող հայ-լեհական տնտեսական կապերի խորացման, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Նախագահ Սարգսյանը և դեսպան Չեպլակը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններից բացի, քննարկել են բազմակողմ ձևաչափով միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում հայ-լեհական համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել են միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը:
Հանդիպմանը հանրապետության նախագահը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47