Եվրամիության կազմից Չեխիայի դուրս գալու՝ Brexit-ի նմանությամբ Czexit-ի հարցով հանրաքվե տեղի չի ունենա: Այդ մասին լրագրողներին ասել է Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշը՝ քննարկելով նման համաժողովրդական հանրաքվեի հնարավորությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպմանը նրանք համաձայնվել են, որ երկիրը եղել և մնում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հուսալի բաղկացուցիչ մաս:
«Czexit-ի հարցով հանրաքվե տեղի չի ունենա: Ես դրան երբեք չեմ համաձայնի: Ես կարծում եմ, որ մենք կարող էինք ԵՄ-ում ավելի կարևոր դեր խաղալ»,- հայտարարել է Բաբիշը:
2017 թվականի հոկտեմբերի ընտրությունների արդյունքներով Չեխիայի խորհրդարանի կազմում ներառված «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» կուսակցությունն ակտիվ հանդես է գալիս օրենսդրությունում համաժողովրդական հանրաքվեների ներդրման օգտին, ընդ որում՝ այդ կուսակցության առաջնորդ Տոմիո Օկամուրայի կարծիքով՝ առաջիններից մեկը կարող էր դառնալ Եվրամիության կազմում, իսկ ավելի ուշ՝ ՆԱՏՕ-ի կազմում երկրի լինելու մասին քվեարկությունը:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03