«Փաստ»-ը, անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կոսակցության ներքին ձևափոխումներին, գրել է. «Այն, որ ՕԵԿ–ը ինքն իրեն վաղուց սպառել է, պարզ էր նույնիսկ այն ժամանակվանից, երբ նախորդ ԱԺ գումարման ժամանակ կուսակցությունն անցավ խորհրդարան: Ու թեև կարկառուն ՕԵԿ–ականները երկար ժամանակ հերքում էին կուսակցության անգործության մասին շրջող լուրերը, սակայն ամեն ինչ ավելի քան ակնհայտ էր՝ նրանք այլևս ոչինչ չունեն քաղաքականությանը տալու, իսկ ՕԵԿ–ի ներքևի էշելոններում ծվարած մարտիկներն էլ այլևս պետք չեն գա ո՛չ կուսակցության և ո՛չ էլ անձամբ Արթուր Բաղդասարյանի ամբիցիաների սպասարկման համար:
Քաղաքական էլիտ կլուբից դուրս մնալն ու գահավիժելու արագությունը դանդաղեցնելու համար ՕԵԿ–ականները նոր հնարք մտածեցին՝ համախմբել տարբեր անհայտ ու երբևէ ոչնչով աչքի չընկած ու առանձնապես լուրջ կենսագրություն չունեցող կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին: Համախմբեց, անունը փոխեց ու, այսպես ասած, ռեբրենդինգ եղած՝ սկսեց ներկայանալ հասարակությանը: Եվ ողջ այդ ընթացքը զուգորդվում է նորացված ՕԵԿ–ի սահմանների ու աշխարհագրության ընդլայնմամբ, բայց շատ չանցած, դեռ 2017–ի ԱԺ ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած` սկսվեց նոր ստեղծված բուրգի փլուզումը: Դրան հաջորդեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեների աննախադեպ ցածր ցուցանիշով պատգամավորական աթոռներից զրկվելու «գույժը»: Ու այդ օրվանից ո՛չ ռեբրենդինգ եղած ՕԵԿ–ն ասպարեզում կա, ո՛չ էլ կուսակցության հայտնի դեմքերը, իսկ հիմա էլ, պարզվում է, որ կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն ինչպես խումբ–խումբ մտել էին ՕԵԿ–ի հովանոցի տակ, նույն ձևով՝ խումբ–խումբ որոշել են լքել կառույցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02