Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը թվարկել է երկրի խնդիրները, դրանք են՝ «ծանր աշխատանքով չվաստակած» նավթային գումարները, սեփականության վատ պաշտպանությունը և կոռուպցիան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տնտեսական աճը ժողովրդավարություն չբերեց Ռուսաստան: Դրա համար երեք պատճառ կա: Նախևառաջ նավթային փողերը… Մենք այդ գումարները ծանր աշխատանքով չենք վաստակել, պետք է սովորել հարգել աշխատանքի արժանապատվությունը»,- ասել է Սոբչակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանում:
«Բացի այդ, այդ միջոցները գնում են սպառման, այլ ոչ ներդրումների»,- ասել է նա:
Սոբչակը հավելել է, որ տնտեսությունը չի բարգավաճի, եթե չպաշտպանվի մասնավոր սեփականությունը՝ նշելով, որ մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը նրա ծրագրի հիմնական կետերից մեկն է:
Երրորդ խնդիրը, ըստ Սոբչակի, կոռուպցիան է:
«Ռուսաստանը դրախտ է կոռումպացված պաշտոնատար անձանց համար»,- ասել է նա:
Նախօրեին հաղորդվել էր, որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից առաջադրված Քսենիա Սոբչակին և «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության կողմից առաջադրված Մաքսիմ Սուրայկինին որպես նախագահի թեկնածուներ։
ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03