ԱԽ կազմավորման նախագծի քվեարկությանն Արա Բաբլոյանը «Ելք»-ին հորդորեց չիջեցնել ԱԺ-ի կարգավիճակը, դրանով իջեցվում է նաև իրենց կարգավիճակը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը՝ 89 կողմ, 7 դեմ քվեարկությամբ:
Մինչ այդ, վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ով շեշտեց, թե «Ներման մասին» օրենքի նույն տրամաբանությամբ այս նախագծով ևս տանում են սուպերվարչապետական համակարգի, ինչը անթույլատրելի է, ուստի իրենք դեմ կքվեարկեն:
Նույն խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց. «Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը երկրի դեմքն են, և նրանք նույն կարգի ճանաչում ունեն, ինչպես դրոշն ու զինանշանը, ուստի պետք չէ այդ մարդկանց զրկել ԱԽ նիստին մասնակցելու հնարավորությունից»:
Ըստ Սարգսյանի՝ օրենքը ներկայացնողներն այդ ընկալումը չունեն, իրենք չեն մասնակցել ԱԽ նիստին և չգիտեն այդ խորհուրդն ինչի համար է:
Վարման կարգով խոսեց նաև «Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով համաձայնեց, որ կազմի հետ կապված խնդիր կա և պետք է նախագահը, ԱԺ նախագահը փոխադարձ հանձնարարականներ տալ-չտալուն մասնակցեն: «Բայց մենք կարծում ենք, որ երկիրը պետք է ունենա ԱԽ, և մենք կողմ քվեարկենք»,-ասաց նա:
Վարման կարգով խոսեց նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով հորդորեց Սահմանադրությամբ տրված իրենց կարգավիճակը չիջեցնել: «Մենք բարձրագույն մարմին ենք և ունենք վերահսկողական կարգավիճակ գործադիրի գործունեության նկատմամբ և չենք կարող մաս կազմել այն կառույցին, որը պետք է վերահսկենք: Պետք չէ իջեցնել ԱԺ կարգավիճակը, դրանով իջեցնում եք ձեր կարգավիճակը»,-ասաց նա:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02