ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը ծիծաղով արձագանքեց ԱԺ-ում լրագրողների հարցին, թե Ալիևը սպառնացել է «Երևանը վերադարձնել, քանի որ իրենց պատմական տարածքն է»:
«Տո ղալաթ կանի, Ալիևը միշտ էլ ասել ա տենց»,- ասաց Սարոյանը:
Անդրադառնալով սահմանին լարվածությանը և հայկական կողմի զոհերին՝ պատգամավորը նշեց.
«Ա՛յ մարդ, նո՞ր եք, դուք ո՞րտեղից եք եկել, հո թազա գալացածներ չե՞ք, ոնց որ ախպար էղնեք, էդ ե՞րբ էր լարվածությունը հանգստացել, որ նոր սկսվավ: Թուրքի հետ ի՞նչ ձեռքբերում. թուրքին ով հավատա` թուրքից բեթար ա»:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն էր ասում՝ Ալիևի հետ պայմանավորվել ենք, Սարոյանն ընդհատեց լրագրողին. «Բայց Սերժ Սարգսյանն ասել ա՝ չի՞ լինի, թուրքը մնում ա թուրք, նույն էլ Սերժ Սարգսյանն ա ասում, որ թուրքը մնում ա թուրք»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է կողմ, որ Անվտանգության խորհրդի կազմը փոփոխվի, Սարոյանն ասաց, որ փոփոխությունն իրեն չի մտահոգում:
«Ճիշտ ա տենց, սուբորդինացիա գոյություն ունի: Հիմա երկրի նախագահը, ԱԺ նախագահը գնա նստի ընդեղ, վարչապետը ղեկավարի, էդ եղավ գո՞րծ: Ամեն ինչ նորմալ էթում ա, «ստից մուտիլովկա» են անում, խելացի մարդիկ եք, նայեք` էն վախտ երկրի գլխավոր գերագույն հրամանատարը նախագահն էր, հիմա վարչապետն ա. հիմա ԱԺ նախագահն ու երկրի նախագահը գնան նստեն ենթարկվե՞ն վարչապետին: Շատ էլ, թե սրանք խոսում են առանց մտածել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ընդդիմության հետ համակարծիք են, որ այս ամենն արվում է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ լինի, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց.
«Վատ կլինի՞ բա: Մեզի տենց բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ, կպրծնենք: Վա՞տ ա ղեկավարում երկիրը, դարձրել եք ջարդված պլաստինկա, նույն հարցերն անընդհատ տալիս եք»:
Դիտարկմանը` խնդիրները չեն լուծվում, դրա համար էլ հարցերը նույնն են, Սարոյանն ասաց. «Էդ ո՞ր երկրում ա հալած յուղի պես թափված, տասը տարի հետ գնա. չկա՞ր էդ արտագաղթը, վայ, լավ էլի»:
Ըստ Սարոյանի՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն իրեն է գոհացնում որպես ղեկավար, այլ բոլորին: «Բոլորիդ ա գոհացնում, սենց խելոք ղեկավար չենք կարող գտնել»,- եզրափակեց նա:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55