ԱՄՆ օրինագիծը, որով խրախուսվում են ԱՄՆ-ի եւ թայվանցի կառավարական պաշտոնյաների փոխայցելությունները, սպառնում է Թայվանի նեղուցի կայունությանը, եւ Վաշինգթոնը պետք է այս նախագծից հրաժարվի: Այս մասին նշված է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է Reuters-ը:
Օրինագիծն այս շաբաթ ընդունել է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեն եւ ներկայումս մտել է Սենատի օրակարգ:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը նշել է, որ օրինագծի հոդվածները իրավաբանորեն պարտադիր չեն, սակայն «մեկ Չինաստանի» սկզբունքի լուրջ խախտում են: «Եթե այն ընդունվի եւ գործողության մեջ դրվի, ապա Չինաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների մեջ լուրջ բարդություններ կառաջացնի»,- ասել է Գենը: Նրա խոսքով՝ Չինաստանը չափազանց դժգոհ է ու դրա դեմ վճռականորեն հանդես կգա, եւ արդեն ԱՄՆ-ին կոշտ նկատառումներ է ներկայացրել: Նա նշել է, որ «մեկ Չինաստանի» սկզբունքը Չինաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմքն է: Միացյալ Նահանգները պետք է հետեւի իր խոստումներին, որոնք Չինաստանին տվել է Թայվանի հարցում, դադարեցնի այս օրինագծի քննարկումը, պաշտպանի 2 երկրների միջեւ հարաբերությունները եւ Թավանի նեղուցում կայունությունը, ասել է նա:
Մինչդեռ Թայվանը օրինագիծը ողջունել է, որը թույլ կտա ԱՄՆ կառավարության ավագ պաշտոնատար անձանց Թայվան այցելել՝ հանդիպելու իրենց թայվանցի գործընկերների հետ:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03