Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջարկել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին մոտ ապագայում այցելել Փհենյան։ Հրավերը փոխանցել է Ձմեռային օլիմպիական խաղերի առթիվ Հրվ. Կորեա այցելած Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, գրում է bbc.com-ը։
Կիմ Յո Չժոնը Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպել է Հյուսիսային Կորեայից ժամանած բարձր մակարդակի պատվիրակության կազմում։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահական պալատում, որը հայտնի է «Երկնագույն տուն» անունով։ Հատկանշական է, որ Կիմ Չեն Ընի քույրը 1950-1953թթ. Կորեական պատերազմի ավարտից հետո Փհենյանում իշխող տոհմի առաջին ներկայացուցիչն է, որ այցելել է հարևան երկիր:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը, ի պատասխան հրավերի, Մուն Չժե Ինը հայտնել է, որ կարող է Հյուսիսային Կորեա այցելել այն դեպքում, եթե դրա համար «պայմաններ ստեղծվեն»։
«Եկեք հասնենք դրան՝ ապագայում ստեղծելով անհրաժեշտ պայմանները»,- ասել է հարավկորեացի նախագահը։
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում իրավիճակը Կորեական թերակղզում խիստ լարված է:
Փհենյանն արագ տեմպերով զարգացնում է միջուկային ծրագիրը՝ սպառնալով ոչ միայն տարածաշրջանային հարևաններին, այլև՝ Միացյալ Նահանգներին:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03