«Արդեն տանը նրանք կարմիր հետք են նկատել բաժակներից մեկի պատին, բացի այդ, ըմպելիքից ուժեղ երկաթի հոտ է եկել»,– ասվում է 19 էջանոց բողոքի մեջ, որ ներկայացրել են տուժողները։
Երբ տուժողները դիմել են Starbucks-ի այդ նույն կաֆեն, այնտեղ նրանց պատասխանել են, որ աշխատակիցներից մեկի ձեռքից արյուն է եկել, և նա արդեն հեռացվել է սրահից։
Որպեսզի քավեն հաստատության մեղքը, մենեջերն ընտանիքին անվճար ըմպելիքներ է խոստացել մեկ շաբաթվա ընթացքում։ Սակայն ընտանիքը հրաժարվել է այս առաջարկից, պահանջելով, որ աշխատակիցը ՁԻԱՀ–ի տեստ հանձնի, քանի որ նրանց 2-ամյա դուստրը խմել է այդ բաժակից։
Մենեջերը չի մերժել, բայց և աշխատակցին էլ չի ստիպել արյան թեստ հանձնել։ Այդ պատճառով ընտանիքի անդամներն իրենք են ստիպված եղել ստուգել իրենց արյունը և մի քանի օր սթրեսի մեջ սպասել պատասխաններին։
Երբ վրդովված հաճախորդները դատարան են դիմել, Starbucks-ի ներկայացուցիչը նրանց այլ փոխհատուցում է առաջարկել՝ 1000 դոլար, սակայն փաստաբանները հայտարարել են, որ այդ գումարը համապատասխան չէ այն վնասին, որ պատճառվել է ընտանիքին։
Այժմ հաճախորդները սուրճի գիգանտից բարոյական վնասի փոխհատուցում են պահանջում և հետազոտության ծախսերի փոխհատուցում։