Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է մոտակա բոլոր հանրային իրադարձությունները, պատմել են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները: Ավելի վաղ նա չեղարկել էր Սոչի այցելությունը: Զրուցակիցները տարբեր վարկածներ են մեջբերում՝ հիվանդությունից մինչեւ վատթարացած իրավիճակը Սիրայում, հայտնում է «Դոժձ»-ը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նյութի հրապարակման պահին չի պատասխանել «Դոժձ»-ի` Պուտինի ծրագրերի փոփոխման պատճառների մասին հարցին: Ավելի վաղ նախագահը չեղյարկել էր Սոչի կայանալիք այցը: Ավելի ուշ ՌԴ նախագահական մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ որոշումը կապված է Մերձդնեստրում ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետ:
Հաջորդ օրը Պուտինն իսկապես աշխատել է Մոսկվայում. հանդիպել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, ինչպես նաեւ «Ռուսաստանի առաջնորդները» մրցույթի եզրափակիչի մասնակիցների հետ: Պուտինը խռպոտ ձայնով էր խոսում եւ հանդիպման սկզբում ներողություն խնդրեց ձայնը կորցնելու համար: «Մրսել է, սակայն շարունակում է աշխատել»,- մեկնաբանել է Պեսկովը:
kremlin.ru կայքում տեղադրված հանդիպման տեսագրությունում երեւում է, որ պետության ղեկավարը բավականին ցրված է: Նա մի քանի անգամ մասնակիցներին տալիս էր հարցեր, որոնց վերջիններս ավելի վաղ արդեն պատասխանել էին: Այդպես, մասնակիցներից մեկը պատմել է, որ ավելի վաղ ապրել է Նովոսիբիրսկւմ, իսկ Պուտինը կրկին նրան հարցրել է, թե որտեղ է նա նախկինում ապրել: Երեւում էր, որ նախագահը վատառողջ է, նշել է միջոցառմանը մասնակցած «Դոժձ»-ի զրուցակիցը:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03