Փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է 2019 ֆինանսական տարվա համար առաջարկվող բյուջեի նախագիծը, որը զգալի կրճատումներ է նախատեսում միջազգային օգնության տրամադրման հարցում: Ինչպես նշում է The Washington Post-ը, բյուջեով կրճատումների մեծ մասը քիչ հավանական է, որ իրականություն կդառնան, և նշում է, որ Թրամփի վարչակազմը կրկին փորձում է խոշոր կրճատումներ անել Պետքարտուղարությանը տրամադրվող գումարի հարցում՝ չնայած Կոնգրեսը մերժել էր նման փորձն անցած տարի:
Բյուջեի նախագծի համաձայն՝ խոշոր կրճատումների կենթարկվեն ԱՄՆ պետքարտուղարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Դրանք վերաբերում են ինչպես 2018, այնպես էլ 2019 թվականներին: Նախագծի համաձայն՝ ամերիկյան դիվանագիտական մարմինները և զարգացման ծրագրերը կենթարկվեն 1990-ական թվականներից ի վեր ռեսուրսների ամենամեծ կրճատումների:
Փաստաթղթի համաձայն՝ 2018 թվականին նախատեսվում է տնտեսական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրել 4 միլիոն դոլար, իսկ 2019 թվականին՝ 3,24 միլիոն դոլար: 2017 թվականին այդ ուղղությամբ հատկացում Հայաստանին չի տրամադրվել:
Վրաստանին ԱՄՆ-ն նախատեսում է որպես տնտեսական օգնություն հատկացնել 2018 թվականին 28 միլիոն դոլար, իսկ 2019 թվականին՝ 25 միլիոն դոլար:
Նույն ծրագրի շրջանակում 2019 թվականին Ադրբեջանին նախատեսվում է 3 միլիոն դոլարի օգնություն, մինչդեռ 2017 և 2018 թվականներին հատկացում նախատեսված չի եղել:
Բյուջեի նախագծում նշվում է, որ Հայաստանին ռազմական վերապատրաստության համար հատկացվող գումարը 2018 և 2019 թվականներին կկազմի 600 հազարական դոլար: 2017 թվականին այդ գումարը կազմել է 559 հազար դոլար:
Ադրբեջանը նույնպես այդ ծրագրի շրջանակում 2018 և 2019 թվականներին կստանա 600 հազարական դոլար, իսկ Վրաստանը՝ 2,2 մլն-ական դոլար։
Հայաստանին 2018 և 2019 թվականներին ռազմական օգնության համար միջոցներ նախատեսված չեն՝ չնայած 2017 թվականին այդ նպատակով երկրին հատկացվել է 1 միլիոն դոլար: Նշենք, որ ռազմական օգնության համար Ադրբեջանին նույնպես, որը 2017 թվականին ստացել էր 1 միլիոն դոլար, նախատեսված չէ միջոցների հատկացում: Վրաստանին նույնպես ռազմական օգնության համար միջոցներ նախատեսված չեն։
Թմրանյութերի միջազգային վերահսկողության ոլորտում Հայաստանին 2018 և 2019 թվականներին նախատեսվում է հատկացնել 1,5 միլիոնական դոլար: Վրաստանին 2018 և 2019 թվականներին նախատեսվում է հատկացնել 3 մլն-ական դոլար։ Ադրբեջանն այս ցանկում չկա։
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01