Երևանի ավագանու այսօրվա նիստի սկզբում տեղի ունեցած միջադեպը հարթվել է, եւ ավագանին այս պահին բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները:
Ելույթով հանդես եկավ ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչ Հասմիկ Սարգսյանը: Նա նշեց, թե զարմացած է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «սառնասրտությունից, թե ինչպես է տանում «Երկիր Ծիրանիի» անդամների ներկայությունը»: ՀՀԿ-ականն ընդգծեց` եթե ինքը լիներ քաղաքապետի փոխարեն, չգիտի` կկարողանար արդյոք շարունակել վարել նիստը: «Որպես քիմիկ` կարող եմ ասել, որ «Երկիր Ծիրանիի» բերած նյութը նաև H2S էր պարունակում, այլապես մենք այսքան վատ չէինք զգա մեզ: Ինչքան սատանայական ուժ է դրված ձեր մեջ: Հույս ունեմ, որ մենք սառնասրտորեն սատանայական ուժին մեր դրախտային կերպարով կկարողանանք դիմակայել», - ասաց Հասմիկ Սարգսյանը` հավելելով, որ «Երկիր Ծիրանիի» արածն ահաբեկչություն է երևանցու հանդեպ:
Նշենք, որ «Երկիր Ծիրանիի» անդամների իրականացրած ակցիան անընդունելի են համարում նաեւ Ելք խմբակցության ավագանիները: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Երկիր ծիրանի» խմբակցության բողոքի ձևը Երևանի ավագանու նիստում անընդունելի և անհասկանալի է համարում: «Ոչ մի բարի նպատակ ատելության մթնոլորտում չի կարող իրականացվել: Խնդիրները լուծելու այլ տարբերակներ կան: Իմ փորձով վստահեցնում եմ՝ խաղաղ կերպով խնդիրներն ավելի հեշտ են լուծում ստանում», - լրագրողների հետո զրույցում նշեց Անահիտ Բախշյանը:
Նա ասաց, որ իր պրակտիկայի ընթացքում բարի նպատակով բազմաթիվ խնդիրներ է բարձրացրել և հենց քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարության ժամանակ լուծում են ստացել:
Armday.am
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55