Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը մանրամասներ է հայտնել կեղծ նորությունների դեմ կառավարության կողմից նախապատրաստվող օրինագծից, որի մասին հունվարի սկզբին հայտարարել էր նախագահ Էմանուել Մակրոնը մամուլին հղված ուղերձում։
Ստահոդ լուրերի դեմ ֆրանսիական նախաձեռնությունը ստացել է «հուսալիության և տեղեկատվության հանդեպ վստահության մասին օրենք» անվանումը։ Նախարարի խոսքով՝ օրինագիծն արդեն գրեթե պատրաստ է։ Խորհրդարանական մեծամասնությունն այն կներկայացնի մոտ օրերս։
Օրենքը վերաբերվում է այնպիսի համացանցային հարթակներին, ինչպիսիք են Facebook-ն ու Youtube-ը, և «օտարերկրյա պետությունների ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները»։ Վերջինների շարքին են դասվում RT –ն ու Sputnik-ը, որոնք ֆինանսավորվում են Ռուսաստանից։ 2017 թվականի մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Մակրոնը RT-ն ու Sputnik-ն անվանել էր «ազդեցության և ստահոդ քարոզչության մարմիններ»։
Եթե ֆրանսիական նախաձեռությունն ընդունվի, այն պետք է գործի ընտրություններից անմիջապես առաջ՝ առավելագույնը 5 շաբաթվա ընթացքում։ Այդ ժամանակ կարող է դադարեցվել կամ նույնիսկ հետ կանչվել օտարերկրյա պետության ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ի հեռարձակումը, եթե վերահսկիչ մարմինը համարի, որ ԶԼՄ-ն տարածում է կեղծ տեղեկատվություն։
Ինչ վերաբերվում է համացանցային հարթակներին, ապա նախընտրական շրջանում դրանք պետք է հայտնեն, թե ով և ինչ գնով է խթանել այս կամ այն տեղեկությունները։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44