Ադրբեջանական մամուլը տարածում է ապատեղեկատվություն, թե ԻԻՀ հոգևոր առաջնորդը` Ալի Խամենեին մահացել է: Ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ երեկվանից անդադար գրում են այդ մասին, և հետաքրքիր է, որ ապատեղեկատվության աղբյուրը իսրայելական ինչ-որ «Debka» կայք է:
Այն, որ իսրայելական նշված ռեսուրսը կարող էր ադրբեջանական պատվեր կատարել և նմանատիպ հոդված հրապարակել, տրամաբանական է, եթե հաշվի առնենք մի քանի կարևոր հանգամանքներ.
1) Ադրբեջանական մամուլում նշված ապատեղեկատվությունը տարածվեց «լույսից արագ», և դա այն դեպքում, երբ չկա տեղեկությունը հաստատող վստահելի աղբյուր: Առավել ևս ԻԻՀ հոգևոր առաջնորդի «մահվան մասին» ոչինչ չկա հենց իրանական մամուլում:
2) Ադրբեջանական մեդիա մամուլը ևս խիստ գրաքննության տակ է գտնվում, և եթե տարածվում է նմանատիպ տեղեկատվություն Իրանի թշնամական երկրի` Իսրայելի ինչ-որ մի կայքի վրա հղումով, ապա դա պատահական լինել չի կարող, հետևաբար արվում է պետական վերնախավի հրամանով:
3) Հռոմի պապի այցը մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանի թե՛ քաղաքական շրջանակներում և թե հասարակության մեջ: Տրամաբանական է, որ առաջ է եկել այսպիսի հարց. «Ինչպե՞ս պատասխանել Հռոմի պապի` Հայաստան այցին»: Պատասխանը պետք է լիներ սա. «Բաքու հրավիրենք շիայական աշխարհի հոգևոր առաջնորդին` Ալի Խամենեիին»: Իսկ թե ի՞նչ է եղել դրա շարունակությունը, արդեն պարզ է Խամենեիի մահվան մասին այն հրապարակումներից, որոնցով հեղեղվեց ադրբեջանական մամուլը:
4) Իսրայելի նորանշանակ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ընդամենը մեկ ամիս առաջ, խոսելով Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններից, նշեց. «Բոլոր ոլորտներում երկկողմ փոխգործակցության ընդլայնումը համապատասխանում է մեր պետությունների շահերին»: Իսկ բոլոր ոլորտներից մեկն էլ տեղեկատվական դաշտում համագործակցությունն է, կողմերից մեկին անհրաժեշտ լինելու դեպքում նաև համատասխան թեմայով ապատեղեկատվության տարածքումը:
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03