ՌԴ նախագահի թեկնածու, հեռուստառադիոհաղորդավար Քսենիա Սոբչակը դիմում է ներկայացրել Գերագույն դատարան՝ պահանջելով չեղարկել Վլադիմիր Պուտինի գրանցումը որպես նախագահի թեկնածու: Այդ մասին հայտնում է meduza.io-ն՝ վկայակոչելով Սոբչակի մամուլի քարտուղար Քսենիա Չուդինովային:
Իր հայտարարությունում Սոբչակը նշում է, որ Վլադիմիր Պուտինն «իրավունք չունի առաջադրվելու և գրանցվելու որպես ՌԴ նախագահի թեկնածու», քանի որ արդեն երեք անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:
Հայտարարությունում նշվում է, որ Պուտինը ժամանակին պայմանավորվել է Դմիտրի Մեդվեդևի հետ «ՌԴ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զիջելու մասին՝ այն պայմանավորված ժամկետի լրանալուց հետո վերադարձնելու պարտավորությամբ»: Բացի երեք նախորդ ժամկետներից՝ Սոբչակը նշել է նաև, որ 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը Պուտինը կատարել է պետության ղեկավարի պարտականությունները Բորիս Ելցինի հրաժարականից հետո:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին: Ընտրություններին առաջադրվել է ութ թեկնածու՝ Վլադիմիր Պուտինը, Քսենիա Սոբչակը, Սերգեյ Բաբուրինը, Պավել Գրուդնինը, Վլադիմիր Ժիրինովսկին, Մաքսիմ Սուրայկինը, Բորիս Տիտովը և Գրիգորի Յավլինսկին:
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55