ARM | RUS |

Հանրապետությունում 2017թ. գրանցվել է 20.284 հանցագործություն՝ 2016թ. 18.764 դեպքի դիմաց. ՔԿ

14.02.18 | 21:18

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

Կոլեգիան քննարկել է 2017 թվականին կատարված աշխատանքները, վերլուծել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռք բերումներն ու թերացումները։ Ըստ ոլորտների կատարված աշխատանքները ներկայացրել են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը, Հայկ Գրիգորյանը, Վահագն Հարությունյանը և Արթուր Ղամբարյանը։

Հանրապետությունում 2017 թվականին գրանցվել է 20.284 հանցագործություն՝ 2016 թվականի 18.764 դեպքի դիմաց։ Այսինքն՝ նկատելի է հանցագործությունների աճ՝ շուրջ 8,1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, գողության դեպքերի աճով։

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է հանրապետությունում 2017 թվականին արձանագրված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի 90,7 տոկոսը, իսկ մնացած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը՝ 9,3 տոկոսը, քննվել են ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի քննչական վարչության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթներում։

ՀՀ ՔԿ ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերով օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ և համագործակցված գործողությունների արդյունքում հաջողվել է ապահովել բազմաթիվ ծանր և բազմադրվագ հանցագործությունների բացահայտումը։ 2017 թ. ընթացքում ընդհանուր հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է 4.8 %-ով՝ կազմելով 83.3%՝ 2016թ-ի 78.5%-ի դիմաց, որից ծանր հանցագործությունները՝ 60%՝ 2016թ.-ի 54.2%-ի դիմաց:

Քննված քրեական գործերից ավարտվել է 8280-ը։ Մեղադրական եզրակացությամբ դատախազներին ուղարկած քրեական գործերից լրացուցիչ նախաքննության է վերադարձվել ՔԿ վարույթների 0,4 տոկոսը:

Չնայած ՔԿ քննիչների զգալի ծանրաբեռնվածությանը՝ հետևողական քայլեր են ձեռնարկվել՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Իրավասու այլ մարմիններից քրեական գործերով անհրաժեշտ ապացույցների ձեռք բերման, դրանք սեղմ ժամկետներում ստուգելու ուղղությամբ ներդրված կառուցակարգերի, քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները։

Այսպես՝ 2017 թվականի ընթացքում մինչև երկու ամիս ժամկետում ավարտվել է 4243 քրեական գործ՝ 2016թ. 4016-ի դիմաց։ Միաժամանակ նվազել է 1 տարի քննվող քրեական գործերի թիվը. 2018թ. հունվարի 1-ի դրությամբ նման գործերի թիվը կազմել է 153՝ նախորդ տարվա 232-ի դիմաց։

Քննության համար առաջնային խնդիրներից են շարունակում մնալ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվող փորձաքննությունների կատարման ժամկետները, երբեմն նաև՝ որակը։

Զեկուցվեց, որ դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ գործուն մեխանիզմներ արդեն ձեռնարկվել են։

ՀՀ քննչական կոմիտեի և Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ու Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 20.09.2016թ. թիվ 51-Լ և 01.03.2017թ. թիվ 30-Լ հրամանների հիման վրա՝ դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը հանձնարարվել է նաև վերոնշյալ կազմակերպությունների հոգեբան-մասնագետներին։

Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցաբար ԵՊԲՀ-ում կազմակերպվել է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲ և «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲ ընկերությունների հոգեբույժների մասնագիտացման դասընթացներ՝ դատական հոգեբուժության գծով, որի արդյունքներով վերոնշյալ կազմակերպությունների հոգեբույժներն անցել են համապատասխան վերապատրաստում և այսուհետ մարզերում կիրականացնեն նաև դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություններ։ Ձեռնարկված այս միջոցառումներն էապես թեթևացրել են նշված ուղղություններով Երևանում գործող փորձագիտական կենտրոնների ծանրաբեռնվածությունը։

Սակայն մի շարք այլ նեղ մասնագիտական հարցադրումները պարզելու համար նշանակվող փորձաքննությունների կատարման ընթացքը շարունակում է մտահոգիչ մնալ։ Դեպքեր են արձանագրվել, երբ փորձագետներն ամիսներ տևած փորձաքննությունների արդյունքում ուղղակի ձեռնպահ են մնացել պատասխանել քննիչի կողմից բարձրացված հարցրերին, և նշանակվել են լրացուցիչ նոր փորձաքննություններ։ Արդյունքում, ինչպես նշեց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ոչ միայն խախտվում են նախաքննության ժամկետները, նաև հնարավոր չի լինում պարզել քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, որպիսի պայմաններում քննիչը չի կարողանում տալ համապատասխան քրեաիրավական գնահատական։

«Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով սահմանափակվում են վարույթի մասնակիցների որոշ իրավունքներ և ժամկետների ձգձգումներն ուղղակիորեն վտանգում են մարդու իրավունքների պաշտպանությունը, բացասաբար ազդում նախաքննության որակի և արդյունավետության վրա: Դեպքեր են եղել, երբ քննիչը մի քանի անգամ նշանակել է փորձաքննություն՝ դրանց կատարումը հանձնարարելով տարբեր փորձագիտական կենտրոնների, քանի որ փորձագետները հարցերին չէին տալիս պատասխաններ։ Մինչդեռ պետությունը զգալի ռեսուրսներ է ծախսում փորձաքննությունների կատարման համար»,- ասաց Ա.Հովսեփյանը և հանձնարարեց կազմակերպել առանձին քննարկում՝ փորձագիտական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։

Կոլեգիայի անդամները փաստեցին, որ նախորդ տարվա ընթացքում կատարվել են մեծածավալ աշխատանքներ՝ ինչպես քննության որակը, այնպես էլ քննիչների մասնագիտական պատրաստվածությունը, կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդգծեց, որ դրական ձեռքբերումների հետ մեկտեղ գրանցվել են նաև թերացումներ, բացահայտվել դեպքեր, որոնք ստվերում են կատարված աշխատանքը, բարեխիղճ աշխատակիցների աշխատանքը։

«Կառույցի ձևավորման առաջին իսկ օրերից մշտապես հայտարարել եմ, որ յուրաքանչյուրի վարքագիծը, յուրաքանչյուրի կերպարը դա մի մասն է Քննչական կոմիտեի ընդհանրական կերպարի, ընդհանրական վարքագծի, ընդհանրական բարոյականության: Մենք մշտապես գնահատել ենք դրական աշխատանքը, խրախուսել: Ամեն ինչ անում ենք՝ նյութատեխնիկական բազան, քննիչների ֆինանսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ և շարունակելու ենք դա կատարել: Խստագույնս հանձնարարվել է՝ գեթ մեկ օր չուշացնել՝ ծառայողների՝ օրենքով հասանելիք կոչումների շնորհումը և ժամանակին ստացել ու ստանում եք ձեր հասանելիք կոչումները։ Բայց, ցավոք, առանձին ծառայողների կողմից գրանցվեցին դեպքեր, որոնք ուղղակի վնասում են մեր արժանապատվությունը։ Վերջին դեպքերի հետ կապված չեմ կարծում, թե կգտնվի ձեզանից որևէ մեկը, որ գլուխը գոնե մի փոքր չկախեր, որովհետև այդ երևույթները մեր արժանապատվությանն են վնաս բերել, մեր ընդհանուր կերպարին: Նման երևույթներն ուղղակի անթույլատրելի, անընդունելի և անհանդուրժելի են։ Ունենք այնքան կամք, որ դրականը ներկայացնելուց բացի, տեսնենք նաև բացասականը ու ոչ միայն խոսենք այդ մասին, այլ նաև համապատասխան քայլեր ձեռնարկենք, ինչպես այդ դեպքում։ Եթե չեք բավարարելու ներկայացված պահանջներին, եթե ինքներդ ձեզ չեք համարելու կոլեկտիվի անդամ, եթե ինչ-որ բան եք անելու, որ ստվեր պետք է գցի մեր ընդհանուր կերպարի վրա, ավելի լավ է թողեք հեռանաք, մենք փոխարինող կգտնենք»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ Քննչական կոմիտեն հետևողական աշխատանքներ է կատարել նաև պրակտիկայից բխող մի շարք քրեադատավարական հարցերին օրենսդրական կարգավորումներ տալու ուղղությամբ։ Մշակվել և օրենքով սահմանված կարգով շրջանառվել է ՀՀ օրենքների 29 նախագիծ, որոնց մեծ մասը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ օրենքների նախագծերից ընդունվել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով էական փոփոխություններ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի համակարգում, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ընտանիքի և երեխաների շահերի դեմ ուղղված հանցագործությունների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովում քննարկվում են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծը՝ ընթերակաների ինստիտուտի վերանայման վերաբերյալ, նախագծերի փաթեթ՝ դեպքի վայրի պահպանության պարտականությունը հետաքննության մարմինների վերապահելու վերաբերյալ, ինչպես նաև՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել փորձանմուշները հարկադրաբար վերցնելու իրավական ընթացակարգն ապահովող համապատասխան օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Մշակվել և շրջանառվել են նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (անտառահատումների համար պատիժը խստացնող) և այլ օրենքների նախագծեր:

Իսկ 2018 թվականի հունվարի 1-ին գործարկվել է կոմիտեի կողմից նախաձեռնված՝ «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը, որը կբարելավի նաև վիճակագրական տվյալների հավաքագրումն ու մշակումը։ Զգալի աշխատանքներ են տարվել նաև ներքին (ներգերատեսչական) շրջանառության վիճակագրական հաշվետվությունների ձևերի կատարելագործման ուղղությամբ. ներդրվել են անչափահաս տուժողների մասնակցությամբ, ընտանեկան բռնության, ինչպես նաև՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով հաշվետվության ձևեր:


Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան...

16:02

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների միլիարդներն ենք ուղարկել ձեզ» հերթական անգամ ատելություն է գեներացնում. Առաքելյան

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների...

15:33

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն...

14:13

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

14:12

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել․ Շարմազանով

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական...

14:05

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

14:00

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/997728.html  © factor.am

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ...

15:55

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն...

14:49

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության, եկեղեցու զորացման համար

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության,...

14:23

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և...

13:48

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել Վրաստան

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել...

13:24

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել...

13:07

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն...

13:38

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների (Տեսանյութ)

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև...

13:28

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական...

10:44

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու պատրաստվել նախկին դառնալուն

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու...

10:10

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44