ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար շնորհակալություն է հայտնել տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին` իր հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Հայաստան գալու համար և վստահություն հայտնել, որ հետագա համագործակցությունը կնպաստի հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների զարգացմանը և երկու նախարարությունների միջև համագործակցության կայացմանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու պետությունների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կազմակերպմանը հաստատություններում և ցերեկային կենտրոններում:
Երկու երկրների միջև կապն առավել ամրապնդելու և սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար առաջարկություն է արվել կնքել փոխըմբռնման հուշագիր, որն իրավական դաշտ կապահովի հետագա համագործակցության, ինչպես նաև աշխատանքային միգրացիային վերաբերող հարցերի կանոնակարգման ուղղությամբ աշխատանքների իրականացման համար:
Հանդիպման ավարտին տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին նախարար Արտեմ Ասատրյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթի Պետություն` համագործակցությունն ամրապնդելու և հուշագիրը կնքելու նպատակով: Նախարարն ընդունել է հրավերը և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կծառայի ի շահ երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների:
Աշխատանքային այցի շրջանակներում Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին այցելել է Թիվ 1 տուն-ինտերնատի՝ անկողնային խնամքի համար նախատեսված նոր մասնաշենք, ծանոթացել պայմաններին և գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների համար:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44