«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն առիթը բաց չի թողնում կառավարության նիստերին դաշնակցական նախարարներին դիտողություններ անելու համար. հերթական միջադեպը երեկ էր, իսկ թիրախում հերթական անգամ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էր:
«Հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք, որ կան համայնքներ, որ ամեն տարի բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Այսինքն՝ համայնքն ի՞նչ պիտի անի, պարզ չէ, ու դա կրում է չգիտեմ ինչ բովանդակություն, այսինքն՝ ֆիքսում ենք, որևէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում: Այդ իսկ պատճառով, պարո՛ն Մինասյան, հստակ ձևակերպե՛ք»,- ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը Կարեն Կարապետյանի և Արծվիկ Մինասյանի միջև լարված հարաբերություններին անդրադառնալու առիթներ ունեցել է: Սակայն վերջին ամիսներին կարծես թե իրավիճակը մեղմվել էր, և Կարապետյան-Մինասյան բանավեճերը, որոնք ավելի շատ մեղադրական շեշտադրումներով էին հագեցած, դադարել էին:
Մինչդեռ երեկ կրկին ականատես եղանք նույն պատմությանը: Չի բացառվում, որ սա Կարեն Կարապետյանի պատասխանն էր օրերս ՀՅԴ բյուրոյի և ԳՄ համատեղ նիստում ընդունված հայտարարությանը, որտեղ կոալիցիոն դաշնակցականները քննադատել էին նաև երկրի տնտեսական քաղաքականությունը: Եվ հիմա այս քայլով Կարապետյանը փորձում է ցույց տալ, որ ՀՅԴ-ական նախարարներն էլ իրենց հերթին են վատ աշխատում, և որ միայն ՀՀԿ-ն չէ ստեղծված իրավիճակի պատասխանատուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55