«Հայկական ժամանակ. թերթը գրում է. «Մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջին շրջանում կտրուկ լարվել են «Երկրապահ» կամավորական միության ղեկավարության և ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները:
Ըստ հրապարակումների՝ պատգամավորը գումարներ է տալիս կառույցին՝ անապահով զինվորականների ընտանիքներին տրամադրելու համար, իսկ ԵԿՄ ղեկավարությունն այն յուրացնում է: ՀԺ-ն գեներալից պարզաբանում է խնդրել սույն լուրերի վերաբերյալ:
«Դուք Սամվելից տենց բան լսե՞լ եք, անձամբ Սամվելն ասե՞լ է, թե՞ էլի մեկն ասել է: Սամվելը «Երկրապահի» անդամ է, մեր ընկերն է, էլի պրովոկացիա են անում: Ոնց որ ինձ ու Սամվելին էին կռվցնում, ասում էին՝ արաղի համար կռվել ենք: Ղզիկի նման բամբասանքներ են տարածում, որ խառնեն, կռվցնեն, ավել-պակաս խոսում են, թե ում է ձեռնտու էդ բաները, չեմ հասկանում: Մենք խնդում ենք իրանց ասածների վրա, բայց ամեն դեպքում վատ խոսակցությունը տպավորվում է»,- ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
«ՀԺ»-ի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ բարեգործության համար նրա տված փողեն եք «ուտում», Սարոյանն ասաց. «Երկրապահում» բան կա՞, որ ուտենք: Էդ քյասիբ-քյուսուբի ձեռից բան կարա՞ս վերցնես, որ ուտես: Էդ զոհվածի եղածը կուտվի՞, գրողը ուտեն, ո՞վ կարա ուտի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01