ԱԺ արտահերթ նիստին «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից թանկացել են բենզինը, սեղմված գազը և այլն, ինչը պայմանավորված է ակցիզային հարկի նոր դրույքաչափերի հետ:
Ըստ Փաշինյանի, նախքան այդ էլ դիզվառելիքն ու բենզինը թանկացել էին մոտ 18 տոկոսով և մինչև հիմա չկա շատ հստակ ու կոնկրետ պատճառաբանություն, թե ինչով են պայմանավորված այս թանկացումները:
Ըստ Փաշինյանի՝ միշտ միջազգային շուկան է օրինակ բերվում, մինչդեռ երբ ուսումնասիրում են, տեսնում են, որ շուկան արագ արձագանքում է թանկացումներին՝ անհամեմատ բարձր գներ սահմանելով և դանդաղ արձագանքում է էժանացումներին:
Բացի այդ, ըստ խմբակցության ղեկավարի, ընտրություններից հետո մշտապես գների բարձրացում է լինում: 
«ՀՀ-ում տեղի է ունեցել գնաճի շղթայական ռեակցիա, տեղի է ունեցել լայն սպառման ապրանքների մի հսկայական գնաճ: Կառավարությունը հրապարակում է 2.6 տոկոս, որը ծիծաղելի թիվ է:  Դա առնվազն 21.9 տոկոս է՝ մեր անցկացրած ուսումնասիրությունների արդյունքով»,-ասաց նա և նշեց, որ պայմանական գնումներ են կատարել՝ հաշվի առնելով ամենալայն սպառման 40 անուն ապրանքների գները և եկել նման համոզման:
ԱԾ-ի հրապարակած տեղեկատվությունը գնաճի վերաբերյալ նա որակեց որպես ճոճանակ:
«Նժարի մի կողում դրել էին թանկացած ապրանքները, մի կողմում՝ էժանացած ապրանքները: Կշռելով ստացել էին, որ գնաճը 2.6 տոկոս է: Հարց է ծագում՝ ինչպես են ստացել այդ թիվը: Ինչ-որ թանկարժեք մեքենայի պահեստամաս էժանացել է 90 տոկոսով, սենց մի ապրանք լցնում են ֆորմուլայի մեջ, ու, բնականաբար, գներն այդպիսի տատանում են տալիս: Մենք ասում ենք՝ քանի որ տեղի է ունեցել նման գնաճ, առաջարկում ենք 35-40 միլիարդ դրամ, որը հարկային բեռի ավելացմամբ պետք է քաղաքացիների գրպանից վերցվի, թողնել քաղաքացիների մոտ, հակառակ դեպքում մեր երկրում ստեղծված սոցիալական ճգնաժամն ավելի է խորանալու»,-հայտարարեց Փաշինյանը: 
Ըստ նրա, իրենք առաջարկում են վերադառնալ մինչև հունվար եղած Հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին: Նա նաև հիշեց, որ վերջին տարիներին կենսաթոշակների ավելացում չի եղել:
                                        18:00
                                        17:46
                                        17:36
                                        17:19
                                        17:07
                                        16:55
                                        16:46
                                        16:32
                                        16:13
                                        16:01
                                        15:45
                                        15:22
                                        15:05
                                        14:52
                                        14:33
                                        14:06
                                        12:45
                                        12:33
                                        12:00
                                        11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45