ԱՄՆ նոր պատժամիջոցները լուրջ վտանգ չեն ներկայացնում ՌԴ տնտեսության և ռուսների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նրանից, որ նրանք այնտեղ ինչ-որ հերթական ցուցակներ կհրապարակեն կամ ինչ-որ որոշումներ կհայտարարեն, սկզբունքորեն ոչինչ չի փոխվի: Դա չի նշանակում, որ մենք չենք հետևում իրավիճակին, մենք պատրաստվում ենք: Օրինակ՝ վերջերս հայտնվել է հատուկ բանկ, որը պետք է զբաղվի, ի թիվս այլ հարցերի, նաև ռազմական արդյունաբերության սպասարկմամբ, պարզապես նրա համար, որ մեզ հանկարծակիի չբերեն: Ընդհանուր առմամբ, ես ոչ մի զգալի վտանգ մեր տնտեսության, առավել ևս՝ մեր երկրի քաղաքացիների համար չեմ տեսնում»,- ասել է Մեդվեդևը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում «կրեմլյան ցանկ», որում ընդգրկվել են 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):
ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցում ներառվել են անձանց անուններ, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննադատության է ենթարկվել այն պատճառով, որ «կրեմլյան զեկույցը» նոր պատժամիջոցներ չէր սահմանում: Դրանից հետո «կրեմլյան զեկույցի» հիման վրա մոտ ապագայում նոր պատժամիջոցներ է խոստացել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03