ԱԺ արտահերթ նիստին «Ելք» խմբակցության կողմից հեղինակված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, դիմելով ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին, հետաքրքրվեց, թե իշխանությունը, եթե չի ցանկանում նախագծին ընդառաջ գնալ, այդ դեպքում ինչ է առաջարկում գնաճին դիմագրավելու համար:
«Ձեր ելույթից որքան հասկացա, ներկայացված նախագծին դրական չեք վերաբերվում: Փաշինյանն ուզում էր ապացուցել, որ գնաճը 21,9% է, ինձ բոլորդ էլ ճանաչում եք՝ զուսպ ու չափագրված սպառող եմ, բայց կարծում եմ, որ գնաճը 40 և ավելի տոկոս է: Ինչևիցե, դրա մասին չէ խոսքը, ի՞նչ եք առաջարկում, ասում եք՝ եկեք դիմագրավենք, բայց ասում եք, ով որ մեքենա ունի, որը 700-1000 դոլարով է առել, բարձր ակցիզային հարկով շարունակի աշխատել»,- ասաց նա:
Բոստանջյանը նշեց, թե միաժամանակ ասում են, որ սոցիալական խոցելի խավին եկեք աջակցենք: «Ինչո՞վ աջակցեք, 1000 դրա՞մ տաք աշխարհի ամենաողորմելի ինստիտուտին, մարդուն ստրուկ դարձելու համա՞ր: Մարդու համար աշխատատեղ ստեղծելու, հնարավորություն ընձեռելու փոխարեն ասում եք՝ արեք աջակցենք, աջակցությունն էլ վերջանում է 1000 դրամի շրջանակում: Հիմա ի՞նչ անենք՝ այս վիճակից դուրս գանք: Կարելի է սենց ժողովրդին սպանելով բերել՝ իբր թե բյուջեն լցնել ու էլի նորից ռացիոնալ չօգտագործել»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանն արձագանքեց, թե գնաճը 40 տոկոս ասելով՝ վիճակն ավելի է վատթարացնում: Ըստ Հարությունյանի՝ իրականում պետք է առաջնորդվեն ընդամենը պարենային զամբյուղում ներառված 11 անուն ապրանքների գնաճով, որը կազմում է 5,8 %, և դրանից ելնելով փոխհատուցելու խնդիր դնեն:
Իսկ թե ինչ անել, Խոսրով Հարությունյանի խոսքով՝ այդ խնդիրը կարճաժամկետ լուծում չունի: «Միակ լուծումը տնտեսության աճն է»,- ասաց նա և հիշեցրեց, թե 18թ-ի բյուջեով պայմանավորվել են, որ չեն գնա պարտք վերցնեն՝ սոցիալական ծախսերը հոգալու համար: «Եթե պարտք, ուրեմն՝ բացառապես կապիտալ ծախսերի համար»,-ասաց նա:
Պատասխանը Բոստանջյանի դուրը եկավ. «Հիմա իսկապես դուրս եկավ այս պատասխանը, այո՛, կարճաժամկետ պրոցես չէ»:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55