Մեծամասնական , համամասնական...
Այս օրերին շատ է խոսվում ռեյտինգային ընտրակարգը փոխելու և նոր ռեյտինգային ընտրակարգ սահմանելու մասին , որը իմ կարծիքով և կարևոր է , և՝ ոչ:
Կարևոր է , քանզի այս ռեյտինգային ընտրակարգը խորհրդարանական համակարգի դեպքում կուսակցական գաղափարական պայքարը տեղափոխում է անձերի ռեսուրսների ու հեղինակությունների պայքարի դաշտ. իսկ կարևոր չէ, քանզի մեր քաղաքացիների մեծամասնությունը ընտրություններին չեն վերաբերվում որպես՝ քաղաքական գործընթացի և ավելի շատ միջնորդավորված ընտրություն են կատարում՝ այս կամ այն կուսակցությանը ձայն տալով իրենց ռեգիոնում հարգված , վարկանիշ ունեցող անհատների խաթր:
Օրինակ, վերջին խորհրդարանական ընտրություններին ամենաշատ ձայներ ստացած պատգամավորների եռյակը Արայիկ Գրիգորյան (45339), Կարեն Կարապետյան (44255) , Սամվել Ալեքսանյան (42472) իրենց ռեյտինգային ձայներով , այսինքն՝ իրենց հեղինակությամբ ապահովվել էին ՀՀԿ-ի ստացած ընդհանուր ձայների մոտ 20 %-ը:
Ի դեպ կոնկրետ Արայիկ Գրիգորյանի և Սամվել Ալեքսանյանի ընտրատարածքներում վերջիններս այնքան շատ ձայն էին ստացել , որ տվյալ ընտրատարածքներից ևս մեկական պատգամավորներ անցան խորհրդարան ՝ ստանալով անհամեմատ քիչ ձայներ ( Արայիկ Գրիգորյանն իր հետ խորհրդարան տարավ Ալիկ Սարգսյանին, իսկ Սամվել Ալեքսանյանը՝ Կորյուն Նահապետյանին) :
Պետք է նաև նշեմ, որ մինչ ռեյտինգային ընտրակարգը, մեզանում գործող մեծամասնական ընտրակարգում ևս գլխավոր դերակատարը եղել է թեկնածուի հեղինակությունն ու կատարած աշխատանքը , որի ադյունքում էլ նույն Արայիկ Գրիգորյանն ամենաշատ քվեներն էր ստանում նաև մեծամասնական ընտրակարգի ժամանակ:
Օրինակ բերելով ամենաշատ ձայներ ստացած պատգամավորների փաստը , ուզում եմ ընդգծել , որ ինչպիսի ընտրակարգ էլ ֆիքսենք միևնույն է քաղաքացին իր ձայնը տալու է ոչ թե այս կամ այն կուսակցության ծրագրին կամ գաղափարախոսությանը , այլ՝ կուսակցությունը ներկայացնող հեղինակավոր անձանց:
Եվ կարծում եմ , որ տվյալ դեպքում կուսակցություններն իրենք պետք է անչափ ուշադիր լինեն, թե ովքեր են կուսակցության անունից շփվում ժողովրդի հետ, ներկայացնում կուսակցությունը կոնկրետ ընտրատարածքներում , քանզի կյանքը ցույց է տալիս , որ եթե Արայիկ Գրիգորյանի կամ Կարեն Կարապետյանի պես պատասխանատվության զգացում ունեցող և սեփական խոսքի արժեքը գնահատող մարդն է ներկայացնում ՀՀԿ-ն, ընտրողների մեծամասնությունը, նույնիսկ եթե չեն կիսում ՀՀԿ-ի գաղափարներն ու ծրագրերը, ընտրում են ՀՀԿ-ին :
Իսկ երբ կուսակցությունը տեղերում ներկայացնում են անպատասխանատու և ստախոս մարդիկ , օրինակներ չեմ ուզում բերել, և՛ իրենք են քիչ ձայներ ստանում, և՛ իրենց պատճառով՝ իրենց կուսակցություները...
Այնպես որ խնդիրը ոչ թե ընտրական կարգն է , այլ՝ ճիշտ անհատների վրա հենվելը...
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03