Ազգային ժողովի ետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրաժարական է ներկայացրել: Նա տեղափոխվելու է Սահմանադրական դատարան: Նախ որպես անդամ, ապա կառաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնում: Գործող նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է մարտի 23-ին:
Գագիկ Հարությունյանին փոխարինելու տեղեկությունը Հրայր Թովմասյանը դեռեւս չի հաստատում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի երազում այս կամ այն պաշտոնի մասին, պաշտոններ զբաղեցնելու ճակատագիրը ինքը չի որոշում, իսկ ՍԴ անդամ նշանակվելուց հետո գլուխը կախ աշխատելու է: Լրագրողների հարցին՝ հանրության վստահությունը չվայելող այս կառուցում նոր ավանդույթների սկիզբ կարո՞ղ է դնել, թե՞ շարունակելու է Գագիկ Հարությունյանի աշխատաոճով, երբ ակնհայտ ընտրախախտումների հայցադիմումների վերաբերյալ վճիռները կայացվում են իշխանության օգտին, Թովմասյանը պատասխանել է. «Չեմ կիսում ձեր կարծիքը հեղինակազրկման հետ կապված, Սահմանադրական դատարանը ունի միջազգային բարձր հեղինակություն, Սահմանադրական դատարանը եւ հետխորհրդային, եւ արեւելաեվրոպական եւ արեւմտաեվրոպական երկրներում բավականին բարձր հեղինակություն ունի: Եւ շատ ու շատ երկրներ գնահատում են շար բարձր մեր Սահմանադրական դատարանի աշխատանքները, երբեմն ընդօրինակում են այդ ամբողջը»,-ասաց Թովմասյանը՝ հրաժարվելով նշել այն երկրներիա նունները, որոնք ընդօրինակում են ՀՀ ՍԴ-ին:
Ինչ վերաբերում է ՍԴ-ի կայացրած վճիռներին, որոնք եղել են իշխանության օգտին, ասաց. «Դուք Սահմանադրական դատարանը ասոցացնում եք ՍԴ նախագահի հետ: Այն կոլեգիալ մարմին է՝ բաղկացած է ինը անդամից, որոնք կոլեգիալ են հարցերը քննում եւ որոշումներ կայացնում»:
Սահմանադրագետ Հրայր Թովմասյանը շեշտեց, որ ՍԴ-ն կարծր ու դանդաղ աշխատող կառույց է, որը շարունակելու է աշխատել այնպես՝ ինչպես աշխատել է մինչ օրս:
«Ես իմ հայացքներով ռեֆորմատոր եմ եւ մի քիչ էլ, այնուամենանիվ, պահպանողական, պետք է պահպանել այն ամբողջ լավը, որ կա եւ պետք է փոխել այն, ինչ անհրաժեշտ է: Ես որպես ՍԴ անդամ՝ պատրաստվում են գնալ եւ գլուխս կախ աշխատել: Գործադիր իշխանությունը չէ, որ ուք մտածեք՝ էնտեղ ինչ-որ մեկը հեղափոխություն է անելու կամ նոր քաղաքականություն է որդեգրելու: Ոչ էդպիսի բան չկա, շատ կայացած, կարծր որոշ առումով, դանդաղ գործող մի մարմին է»:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02