Բաքուն արձագանքել է «Երևանը վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցչի մեկնաբանությանը:
«Հաշվի առնելով Ադրբեջանի և Ռուսաաստանի միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունները և բարձր մակարդակի երկխոսությունը՝ սխալ ենք համարում նման կերպ երկրի նախագահի խոսքերին վերաբերմունք արտահայտելը»,- «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Հաջիևն ընդգծել է, որ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության VI համագումարին նախագահ Ալիևը խոսել է ոչ թե «ադրբեջանական պատմական հողերի վերադարձի մասին, այլ իրենց պատմական հողեր ադրբեջանցիների վերադառնալու մասին»:
«Երկրի նախագահի ելույթը տարածվել է ԶԼՄ-ներով տարբեր լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն թարգմանությամբ»,- ասել է նա՝ հարցնելով, թե ինչու պետք է մեկին անհանգստացնի «ադրբեջանցի ժողովրդի խաղաղ վերադարձն իր պատմական հողեր»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանի մասին հայտարարությանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գնահատում Ալիևի հայտարարությունը՝ Զախարովան ասել է. «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են: Վերոնշյալ արտահայտությունն ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը»:
Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ՀՀ-ի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի «վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը», հայտարարել է, որ Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա ասել է Երևանը կամ ՀՀ-ն իրենց պատմական տարածք լինելու մասին: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել այն հանգամանքը, որ 21-րդ դարում մի որևէ պետություն իր հարևան պետության մասին նման հայտարարություններ և գրավելու կոչեր է անում:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03