Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում արգելափակման սարքեր տեղադրելու նպատակով, իսկ մինչ այդ տվյալ տարածքում հերթապահություն է իրականացվում ՃՈ աշխատակիցների կողմից: Նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Ճանապարհային Ոստիկանության հետ համատեղ իրականացված հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ հսկողության արդյունքում կազմվել է 21 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի տուրքի գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Մասնավորապես, վերջինի մասով նախորդ շաբաթ արձանագրվել է 58 դեպք: Տվյալ անօրինականության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և այն իսպառ վերացնելու նկատառումով՝ հանձնարարվել է արձանագրված դեպքերի մասին տեղեկատվությունը փոխանցել նաև Երևան քաղաքի ոստիկանությանն ու Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:
«Ավտոկայանման համար մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողները պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած անգամ չմնա, որ ապօրինություն կատարողը կարող է անպատիժ մնալ: Ըստ այդմ, բոլոր տվյալները փոխանցեք նաև Երևան քաղաքի դատախազությանն ու ոստիկանությանը: Արատավոր այս երևույթը պետք է իսպառ վերանա մայրաքաղաքի փողոցներից», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաև որոշ տնտեսվարողների կողմից փողոցների ավտոկայանման համար նախատեսված հատվածներում տարատեսակ իրերով խոչընդոտներ ստեղծելու երևույթին:
«Այս հարցում ևս պետք է լինել հետևողական և թույլ չտալ որևէ մեկին անհարկի խոչընդոտել թույլատրված հատվածներում ավտոմեքենաների կայանմանը: Անընդունելի է, երբ ոմանք, տարբեր մետաղական իրեր տեղադրելով, խոչընդոտներ են ստեղծում մեզ համար: Խստորեն վերահսկեք ու բացառեք նման երևույթները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03