«Ժողովուրդ» թերթը գրում է. Արմեն Սարգսյանը երեկ իր համաձայնությունն է տվել՝ առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու: Հիշեցնենք` երբ հունվարի 19-ին Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու առաջարկ էր արել, վերջինս ժամանակ էր խնդրել` ասելով, թե դեռ պետք է հանդիպի հասարակական-քաղաքական շրջանակների հետ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սփյուռքում, որից հետո նոր կայացնի չափազանց պատասխանատու որոշումը:
Ի սկզբանե պարզ էր, որ Ա. Սարգսյանն այսկերպ սեթեւեթում էր. հազիվ թե առանց նրա համաձայնությունն ունենալու Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրվելու հրապարակային առաջարկ աներ: Եւ հետո` Ա. Սարգսյանը հազիվ թե համարձակվեր մերժել Ս. Սարգսյանի առաջարկը, թեկուզ հերթական անգամ անորոշ ժամանակով երկրից վտարվելու հեռանկարից վախեցած: Իսկ ժամանակ խնդրեց` այս մեկ ամսում իր PR-ը կազմակերպելու եւ հասարակությանը ներկայանալու համար:
Հիմա ՀՀ նախագահին ընտրելու է ԱԺ-ն: Ընտրությունները տեղի կունենան մարտի սկզբին: Բայց արդեն իսկ որոշակի կասկածներ կան ՀՀ նոր նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու օրինականության վերաբերյալ: Բանն այն է, որ ՀՀ նոր Սահմանադրության 125 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահն ընտրվում է ԱԺ-ի կողմից:
Սակայն Սահմանադրության այդ հոդվածը դեռեւս ուժի մեջ չի մտել: Անցումային դրույթների համաձայն` Սահմանադրության 5-րդ գլուխը, որտեղ նաեւ 125-րդ հոդվածն է, ուժի մեջ կմտնի ՀՀ նոր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Ստացվում է՝ նոր նախագահը եւս պետք է ընտրվի հին ընտրակարգով՝ ժողովրդի կողմից, ուղղակի ընտրություններով: Եւ միայն իր լիազորությունները ստանձնելու օրը ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2015թ. ընդունված Սահմանադրությունը, այդ թվում՝ 5-րդ գլուխը: Դրանից հետո արդեն ԱԺ-ն կկարողանա ընտրել ՀՀ նախագահին:
Հիմա, փաստորեն, ստեղծվել է երկփեղկված վիճակ: Մինչ այդ, փաստենք, որ Արմեն Սարգսյանը եւս հերթական նախագահը կլինի, ում լեգիտիմությունը, ընտրությունների սահմանադրականությունը կասկածի տակ կարելի է դնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03