Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը մտադիր է մի շարք միջոցներ ձեռնարկել տեղեկատվական անվտանգության ոլորտում, մասնավորապես՝ երկու անգամ մեծացնել այդ ոլորտի մասնագետների թիվը: Այդ մասին հայտարարել է Facebook-ի փոխնախագահախ Ջոել Կապլանը, հայտնում է New York Daily News-ը:
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ հարցերով դատախազ Ռոբերտ Մյուլերը մեղադրանք է առաջադրել 13 ՌԴ քաղաքացու և 3 ռուսական ընկերության՝ «դավադրություն ԱՄՆ-ի դեմ» և «խարդախություն» հոդվածներով: Դատախազի կարծիքով՝ գործակալության աշխատակիցները միջամտել են ԱՄՆ-ում 2014-ին անցկացված ընտրություններին, ինչպես նաև 2016-ի նախագահական ընտրություններին:
«Այսօրվա նորությունը հաստատում է անցած տարվա մեր հայտարարությունը, որ օտարերկրացի ուժերը համակարգված ջանքեր են գործադրել մեր ժողովրդավարության վրա հարձակում գործելու համար»,- հայտարարել է սոցցանցի փոխնախագահը:
Անցած տարվա սեպտեմբերին Facebook-ի անվտանգության համար պատասխանատու Ալեքս Ստամոսը հայտարարել է, որ ամերիկյան նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանը 100 հազար դոլար է ծախսել սոցցանցում քաղաքական բնույթի գովազդային հաղորդագրություններ տարածելու համար կեղծ էջեր ստեղծելու միջոցով:
«Մենք գիտենք, որ կարող ենք ավելին անել ապագա հարձակումները կանխելու համար»,- նշել է Կապլանը՝ խոսելով սոցիալական ցանցը հաքերների կողմից իրենց նպատակների համար օգտագործելու հնարավորության մասին:
«Մենք այդ ուղղությամբ զգալի միջոցներ ենք ներդնում, մասնավորապես, այս տարի մեծացնում ենք անվտանգության ոլորտում աշխատող մարդկանց թիվը 10 հազարից 20 հազար: Մենք նաև շարունակում ենք սերտորեն համագործակցել ՀԴԲ-ի, ներքին անվտանգության նախարարության և այլ ընկերությունների հետ երկիրը և մեր սոցցանցից օգտվող մարդկանց պաշտպանելու միջոցներ մշակելու համար»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03