Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, մեկնաբանելով գերմանական Welt թերթի թղթակից, Գերմանիայի քաղաքացի Դենիզ Յուջելի ազատ արձակումը, հայտարարել է, որ Գերմանիան ու Թուրքիան «բացահայտ քաղաքական առևտրի մեջ են» գտնվում և այս անգամ նույնիսկ չեն էլ փորձել թաքցնել դա, գրում է artigercek.com կայքը:
Նշենք, որ Յուջելի հանդիպումից մեկ օր առաջ Բեռլինում կայացել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Յուջելի՝ ավելի քան մեկ տարի տևած կալանավորումը: Հանդիպումից մեկ օր առաջ էլ Յըլդըրըմն Անկարայում նշել է, որ թեև Յուջելի ազատ արձակման որոշումը միմիայն դատարանի իրավունքն է և իշխանությունները դրան խառնվել չեն կարող, ինքը հույս ունի, որ մոտ ապագայում Յուջելն ազատ կլինի:
Ի դեպ՝ ազատ արձակման նույն օրը լրագրողը վերադարձել է Գերմանիա:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամենով ուզում է ասել՝ «Ամեն բան ինձանից է կախված», շատ ակնհայտ է դա ցուցադրում, ես սա այդպես եմ ընկալում», - ասել է Փայլանը՝ հիշեցնելով Գերմանիայի և Թուրքիայի միջև թուրքական Leopard տեսակի տանկերի մոդեռնիզացման նախագծի վերաբերյալ համաձայնությունը, որի դիմաց էլ, ըստ հայազգի պատգամավորի, ազատ է արձակվել գերմանական պարբերականի լրագրողը:
«Պետությունները միշտ էլ ինչ-որ ներքին համաձայնություններ իրականացնում են, սակայն այս դեպքում այս ամենը շատ բացահայտ կերպով արեցին ու չփորձեցին էլ թաքցնվել: Դենիզ Յուջելի օդանավն անագամ նախապես պատրաստված է եղել», - նշել է Փայլանը:
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03