«Մենք բոլորս էլ հասկանում ենք հարցի արժեքը, իսկ որ այսօր հանրային անվստահություն կա ընտրական գործընթացների հանդեպ, փաստ է»,- այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների գործընթացները ցույց են տվել, որ 16 միլիոն եվրոյի 11.5-ը կա.
«Եթե նժարին դրված է ընտրություններում հանրային վստահության խնդիրը, ի՞նչն է խանգարում մեր իշխանությանը… Խոսքն աստղաբաշխական թվերի մասին չէ, որ չկարողանան այդ գումարը գտնել, խոսքը 4.5 միլիոն դոլարի մասին է, ի՞նչն է խանգարում գտնել այդ գումարները և լուծել մի կարևորագույն խնդիր, որ սա չնմանվի սիզիփոսյան աշխատանքի: Ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, որոնք ձեռք բերված համաձայնությունը համարում են տեխնիկաինժեներական, մենք սա համարում ենք քաղաքական համաձայնություն և տեր ենք մեր ստորագրությանը»,- ասաց նա:
Ն. Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք Վենետիկի հանձնաժողովին առաջարկել են՝ օգտագործելով լծակները, հորդորել դոնոր կազմակերպություններին՝ այդ գումարը տրամադրել. «Բայց արդյոք չի՞ կարող պետությունն այդ ոչ աննկարագրելի գումարը տալ, դրանով մենք շատ ավելի մեծ արժեքով հարց լուծած կլինենք»:
Հարցին պատասխանող՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ չգիտի, թե որտեղից են Ն. Զոհրաբյանի տվյալները:
«Այդ գումարը կառավարությունը չունի, իսկ այդ գումարն ունենալ մյուս տարի՝ ոչ մեկին չի հետաքրքրում: Դուք համաձայնագիրը ստորագրելուց երբևէ նման հարց չեք բարձրացրել: Եթե բարձրացնեիք, ապա մենք կասեինք, որ, կներեք, բայց կառավարությունը պատրաստ չէ դրան: Այսինքն՝ մենք դա քննարկել ենք, ստորագրել ենք, չեմ կարծում՝ ճիշտ մոտեցում է՝ ասել՝ ինչո՞ւ կառավարությունը չի տալիս այդ գումարը: Առաջարկում եմ հավատարիմ մնալ մեր ստորագրած համաձայնագրին»,- ասաց Դ. Հարությունյանը:
Ն. Զոհրաբյանը կրկնեց, որ ԲՀԿ-ն տեր է իր ստորագրությանը. «Բայց նաև մի բանում վստահ ենք, որ, եթե մեր պետությունը մի բան շատ է ցանկանում, ապա կարողանում է այդ միջոցները գտնել, հատկապես, որ այդ հարցի արժեքը շատ մեծ է»:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58