Հունգարիայի Գյոր քաղաքում երեկ մեկնարկել է հրաձգության Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնությունը:
10մ օդամղիչ հրացան վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Բաբայանը խոցել է 618,4 միավոր և 5-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում նա պահպանել է դիրքերը և նվաճել Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր:
Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հայկը նախորդ պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանի կրտսեր եղբայրն է:
Մեր մյուս ներկայացուցիչ Վրեժ Թորոսյանը խոցել է 616,8 միավոր և 8-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում մրցելույթն ավարտել է՝ զբաղեցնելով 7-րդ տեղը:
Նարեկ Ադամյանը 609,7 միավորով զբաղեցրել է 22-րդ տեղը:
10մ, օդամղիչ հրացան, 40 կրակոց, աղջիկների վարժությունում Հայաստանի ներկայացուցչուհի Ալլա Պողոսյանը 414,9 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը և տեղ չի գտել եզրափակչում:
10մ, օդամղիչ ատրճանակ վարժությունում Բենիկ Խլղաթյանը, խոցելով 561 միավոր, զբաղեցրել է 15-րդ տեղը: Հավաքական թիմում ընդգրված պատանիները կմասնակցեն նաև երիտասարդների պայաքրին:
Մարզիկները մրցելույթները կշարունակեն փետրվարի 20-ից: ՀՀ հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:
Նշենք` Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցի և Գյումրու քաղաքպետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: Հավաքական թիմը հայրենիք կվերադառնա փետրվարի 25-ին ժամը 10:00-ին:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55