Իսրայելի ընդդիմադիր Yesh Atid կուսակցությունը, որի առաջնորդ Յաիր Լապիդը փետրվարի 14-ին երկրի խորհրդարանում քննարկման էր ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հաստատակամ է այս հարցում պայքարը շարունակելու գործում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում ասել է կուսակցության ղեկավարի խոսնակ Յաիր Զիվանը:
«Մենք շարունակելու ենք պայքարը՝ հանուն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման: Դա ճիշտ և բարոյական քայլ է, որը պետք է անենք»,- ասաց Յաիր Զիվանը:
Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը փետրվարի 14-ին Կնեսետում ներկայացրել էր Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծ, որը, սակայն, չընդունվեց՝ 41 դեմ, 28 կողմ ձայներով:
Օրինագծի քննարկման ժամանակ Լապիդը նշել էր. «Չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա»:
Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծն առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի լիագումար նիստի քննարկմանը։ 2016թ. Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03