ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել է իր առողջական վիճակի մասին՝ նշելով, որ իրեն նորմալ է զգում, հաղորդում է Москва 24 հեռուստաալիքը:
«Ես ինձ նորմալ եմ զգում, սակայն դա շատ բարդ հարց է, ի վերջո՝ ես 80 տարեկան եմ (Ջիգարխանյանը 82 տարեկան է- tert.am)։ Այնպես որ, երբ ասում եմ «նորմալ»՝ ասում եմ որոշակի վերապահումներով: Ես ունեմ շատ լավ բժիշկներ, որոնք հետևում են ինձ», - ասել է հայ դերասանը:
Ինչ վերաբերում է իր նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ԽՍՀՄ արտիստը նշել է. «Ես հասկացել եմ, որ վստահել պետք է միայն ինքդ քեզ՝ քո էներգետիկային, քո զգացմունքներին: Իսկ հետոն կհուշի կյանքը: Թեև երբեմն պատահում են ողբերգական սխալներ»:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, իսկ դեկտեմբերի սկզբին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ տարեց ամուսնու անձնական կյանքին վերաբերող նյութերն առանց նրա համաձայնության լրատվամիջոցներում տարածելու համար:
Նշվում է, որ կնոջն ազատ են արձակել չմեկնելու մասին ստորագրության դիմաց: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը նշել է, որ մեղադրանքները հորինված են և որ ինքը գործում դատական հեռանկար չի տեսնում:
Թեև Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ամուսնալուծության մասին որոշումը՝ դատարանը որոշել է այն անփոփոխ թողնել:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03