Կիևի ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ազատել է հայ գործարար Սուրեն Մամայանին, որի ազատ արձակման համար հանցագործները 500 հազար դոլար փրկագին էին պահանջել: Այս մասին հայտնում է «Интерфакс Украина»-ն:
«Հայտնի է, որ գործարարին առևանգել էին Կիևի Օբոլոնսկի թաղամասում: Նա 11 օր գամված է եղել անկողնուն: Ոստիկանությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն այդ ամբողջ ընթացքում փորձել են ազատել պատանդին, և փետրվարի 17-ին դա հաջողվել է անել», - ասել է Ազգային ոստիկանության Կիևի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն ճեպազրույցի ժամանակ:
Կրիշչենկոյի խոսքով՝ ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք գտնվել են դեպքի վայրում:
Մանրամասներ ներկայացնելով ձերբակալվածների, հանցագործության շարժառիթների և տուժածի մասին՝ Կրիշչենկոն ասել է, որ հանցագործներն Ուկրաինայի քաղաքացիներ են, և ավելի վաղ նրանցից մի քանիսը խնդիրներ են ունեցել օրենքի հետ:
Լրագրողները նաև հարցրել են ճեպազրույցին ներկա գտնվող Սուրեն Մամայանին՝ որտեղից են առևանգողներն իմացել, որ կարող են այդքան մեծ փրկագին պահանջել:
«Նրանք գիտեին, որ մենք աջակցում ենք իրար, որ որդիս, մյուս բարեկամներս ու ծանոթներս կհավաքեն այդ գումարը», - ասել է հայ գործարարը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01