Մի քանի օր առաջ «Մանդատ» հ/կ-ն ներկայացրեց 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին 2 նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ի թիվս պատգամավորների ակտիվության, ելույթների ու հարցերի քանակի, բացակաների վիճակագրության՝ զեկույցում ներկայացված են նաև ԱԺ պատգամավորների գույքի և եկամուտների հայտարարագրերի մասին տվյալները։
Մենք արդեն անդրադարձել ենք պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներին և փոխառություններին։ Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 18-ի դրությամբ ԱԺ պատգամավորները միասին հայտարարագրել են՝ 7 մլրդ 431.1 մլն դրամ, 35 մլն 937.7 հազար դոլար,10.5 մլն ռուբլի, 7 հազար շվեյցարական ֆրանկ։ Այս ամբողջը դրամային արտահայտությամբ կազմում է 29.4 մլրդ դրամ, դոլարային արտահայտությամբ՝ 60.9 մլն դոլար։
ԱԺ պատգամավորների ամեննանախընտրելի արժույթը շարունակում է մնալ դոլարը։ 101 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների 59%-ը ԱՄՆ դոլարով է, 25.2%-ը՝ ՀՀ դրամով, 15.5%-ը՝ եվրոյով, 0.3%-ը՝ ՌԴ ռուբլով։
Հրապարակված բազայի հիման վրա՝ մենք կազմել ենք նաև առանձին պատգամավորների ցանկը՝ ըստ նրանց արժութային նախասիրությունների։ Այսինքն, ներկայացրել ենք, թե յուրաքանչյուր պատգամավորի հայտարարագրած դրամական միջոցների մեջ քանի տոկոսն է դրամով, քանի տոկոսը՝ դոլարով և այլ արժույթներով (ցանկում չեն ներառվել հայտարարագիրը չլրացրած և զրոյական դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորները)։
Ինչպես տեսնում եք, 28 պատգամավորներ իրենց դրամական միջոցները պահում են միայն ՀՀ դրամով (այլ արժույթով դրամական միջոցներ չեն հայտարարագրել)։ Հինգ հոգու մոտ պատկերը հակառակն է՝ դրամական միջոցներն ամբողջությամբ դոլարով են։ Մնացածի տվյալները ներկայացված են աղյուսակում։
Նշենք նաև, որ աղյուսակի վերջին և նախավերջին սյունակներում ներկայացված են յուրաքանչյուր պատգամավորի հայտարարագրած դրամական միջոցների ծավալը՝ դրամային և դոլարային արտահայտությամբ։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02