Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում Թուրքիայի ղեկավար կազմի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մյունխենի անվտանգության համաժողովին արած հայտարարությունը շարունակում է արձագանք գտնել թուրք մտավորականների շրջանակում:
Թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Բասքըն Օրանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորը Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
«Ստեղծված իրադրությունում Հայաստանը որևէ մեղք չունի: Միակ մեղավորն Էրդողանն է: Արձանագրությունները ստորագրեց Գյուլը (այդ տարիներին Թուրքիայի նախագահը-խմբ.), ինչից հետո Էրդողանը գնաց Ադրբեջան և զրոյացրեց ամեն բան»,- ասաց Օրանը՝ նշելով, որ Էրդողանն այդպիսով չէր ցանկանում զայրացնել Ադրբեջանին, բացի այդ հասարակության շրջանում հետազոտությունները ցույց էին տվել, որ քվեներ է կորցնում:
«Դրանից հետո իրադրությունն ավելի վատացավ, քանի որ 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ի ճգնաժամից հետո (բացահայտվել էր Էրդողանի ներգրավվածությունը կոռուպցիոն խոշոր գործընթացների մեջ- խմբ.) Էրդողանի միակ նպատակը դարձել էր այդ սկանդալը կոծկելը: Որպես դա անելու միջոց նա ընտրեց երկրի ներսում և դրսում լարվածություն առաջացնելը»,- ընդգծեց թուրք պրոֆեսորը: Նա որպես օրինակ բերեց ներկայում Սիրիայում թուրքական զինուժի գործողությունները, ինչպես նաև Էգեյան ծովում գտնվող կղզիների հարցի շուրջ լարվածության բորբոքումը Հունաստանի հետ:
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ այս ամենի նպատակը լարվածություն առաջացնելը, ազգայնական զգացումներ հրահրելն է: Այս պարագայում Հայաստանը որևէ դերակատարություն չունի: Միակ խնդիրն այն է, որ Էրդողանը ցանկանում է, լարվածություն առաջացնելով, մնալ իշխանության ղեկին»,- ասաց Բասքըն Օրանը:
Նա նշեց, որ նույն տեսարանին ականատեսն եղան, երբ սկսվեց քրդական հաշտեցման գործընթացը, սակայն կարճ ժամանակ անց գործընթացը սառեցվեց, գործի դրվեց խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը՝ նույնը, ինչը կատարվել էր 1937-1938 թվականներին:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55