BBC-ի լրագրող Էմմա Լևինը ժամանել է Հայաստան` ցանկանալով բացահայտել հայ շախմատիսների հաջողությունների գրավականը:
Հայաստանում բրիտանական ամենահեղինակավոր պարբերականի լրագրողը նախ հանդիպել է 11-ամյա Միքայելի հետ, ով օրեր առաջ դպրոցականների միջև անցկացվող շախմատային օլիմպիադայում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Միքայելը, որը 5 տարեկանից զբաղվում է շախմատով, լրագրողուհուն հաղթել է ընդամենը 8 րոպեում.

Հոդվածագիրը գրում է, որ Միքայելի հերոսներից մեկը Լևոն Արոնյանն է.
«35-ամյա խարիզմատիկ խաղացող, Հայաստանի բազմաթիվ գրոսմայստերներից մեկը, որը համաշխարհային վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Արոնյանը գերաստղ և ազգային հերոս է դարձել մի երկրում, որն այնքան էլ սովոր չէ մարզական հաջողությունների»,- շարունակում է իր խոսքը Լևինը:
Հոդվածագիրն առանձնակի ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ Հայաստանը 2011 թվականին դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը շախմատը պարտադիր ուսուցման առարկա է մտցրել դպրոցներում:
BBC-ի լրագրողը, պատանի այլ տաղանդների հետ հանդիպելու նպատակով, այցելել է նաև Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն և հետևել, թե ինչպես են այնտեղ անցկացնում իրենց մարզումները հայ փոքրիկները.
«Դասասենյակում լուռ է: Երեխաներն իրենց հիանալի են պահում. ոչ մի հիստերիա, ոչ ոք նույնիսկ ձայնը չի բարձրացնում: Բոլոր երեխաները ծանրաբեռնված են խաղով, և ունեն պրոֆեսիոնալներին բնորոշ դեմքի շատ լուրջ արտահայտություն: Խաղացողները յուրաքանչյուր քայլը մանրամասնորեն գրանցում են նոթատետրում: Պարտիաներն այստեղ կարող են մինչև 2 ժամ տևել»:

«Հայաստանը միշտ սերտ կապված է եղել շախմատի հետ, բայց Տիգրան Պետրոսյանի հաղթանակները մեզ համար հեղափոխական են դարձել»,- ասել է Հայաստանի շախմատային ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը և շարունակել,
«Այն բանից ի վեր, ինչ մենք 1991 թվականին անկախաղացանք ԽՍՀՄ-ից, ֆանտաստիկ զարգացում ենք ապրել»:
Ինչպես գրում է հոդվածագիրը, 3 միլիոնից մի փոքր ավել բնակչությամբ Հայաստանը կարող է հպարտանալ գրոսմայստերների քանակով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունենալով.
«Միքայելը հազարավոր այլ երեխաների հետ իրենց համառության շնորհիվ Հայաստանը գերհզոր են դարձրել շախմատային աշխարհում: Իսկ ինձ մնում է մխիթարվել նրանով, որ ինձ հաղթել է պոտենցիալ գրոսմայստեր»,- եզրափակել է իր խոսքը Էմմա Լևինը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55