ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.2%-ով։
Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվարին 2017 թ-ի հունվարի համեմատ աճել է 13.9%-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել է 25%-ով:
Այսպիսով, այս տարվա հունվարին շինարարության ոլորտում աճը կազմել է 19.7 տոկոս` 9 միլիարդ 333.7 միլիոն դրամ, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 7 տոկոս, առևտրաշրջանառությունն աճել է 17.3%-ով, ծառայությունների ծավալը՝ (առանց առևտրի) 15.2 տոկոսով:
Ինչ վերաբերում է սպառողական գների ինդեքսին, ապա հունվարին այն աճել 2.7%-ով:
Վիճակագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում 0.4%-ով նվազել է միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ կազմելով 17 մլրդ 535.7 մլն դրամ:
ԱՎԾ-ի տվյալներով՝ հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47.6%-ով աճել է արտաքին առևտրաշրջանառությունը, ընդ որում` արտահանումն ավելացել է 45.2 %-ով, իսկ ներմուծումը՝ 48.9%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2 %-ով, մասնավորապես, պետական հատվածում նախորդ տարվա համեմատ աշխատավարձն աճել է 7.1%-ով, մասնավոր հատվածում՝ 11.3%-ով
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32