Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել են զբաղեցրած պաշտոններից
27.06.16 | 19:25
2016թ. հունիսի 4-ին «հraparak.am» ինտերնետային կայքի «Որտեղ է թաքնված «գաիշնիկը». ահա նա» վերտառությամբհրապարակման մեջ նշվել էր, որ նույն օրն առավոտյան ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պարեկային «Toyota Corolla» մակնիշի 524 II 01 hաշվառման hամարանիշի ավտոմեքենայով ծառայություն իրականացնող տեսուչները Երևան-Սևանավտոմայրուղու՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղ տանող խաչմերուկի հատվածում դարանակալել են գաճաճ թփերի հետևում, որպեսզիտեսանելի չլինեն անցնող տրանսպորտային միջոցների վարորդներին:
Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգությանվարչությունում կատարվել է ծառայողական քննություն:
Ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկայինծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներ ոստիկանության մայոր Ա. Ֆարադյանը և նույն դասակի տեսուչ,ոստիկանության կապիտան Գ. Ավագյանը, ըստ սահմանված գրաֆիկի, 2016թ. հունիսի 4-ին, ժամը 8:00-ից 16:00-ն ընկածժամանակահատվածում, ընդգրկված լինելով ծառայության այլ երթուղում, առանց ղեկավարությանը զեկուցելու, ինքնակամ շեղվել եննշանակված երթուղուց, ինչով խախտել են ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի «Ճանապարհապարեկային ծառայությանիրականացման կարգը սահմանելու մասին» որոշման 13-րդ կետի «բ» ենթակետի պահանջները:
Այսինքն` ոստիկանության մայոր Ա.Ֆարադյանը և ոստիկանության կապիտան Գ.Ավագյանը ոչ պատշաճ են իրականացրել իրենցծառայողական պարտականությունները՝ կատարելով արարք, որը նախատեսված է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀօրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջիններս ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի 2016 թ. հունիսի 27-ի հրամանով ենթարկվել են կարգապահականտույժի` հայտարարվել է «նկատողություն»:
Միաժամանակ, ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ Ա. Ֆարադյանը և Գ. Ավագյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցև գրանցվել կադրերի ռեզերվում՝ ճանապարհային ոստիկանությունում նրանց հետագա ծառայության ոչ նպատակահարմար լինելուպատճառաբանությամբ:
ՀՀ ոստիկանություն
27.06.2016 թ