Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է ոստիկանությանը՝ «ցնդաբանություն եւ կեղծ» անվանելով մեղադրանքները, որոնք ներկայացվում են իր մերձավորներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրի վարչապետը, այսպես կոչված, «4000-ի գործ»-ով ֆիգուրանտ չէ, սակայն այն անձամբ իր հետապնդման շարունակություն է համարում: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է Նեթանյահուի նախկին մամուլի խոսնակ Նիրա Հեֆեցին եւ կապի նախարարության նախկին գլխավոր տնօրեն Շլոմո Ֆիլբերին: Նրանց կասկածում են իսրայելական խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություն «Բեզեկի» սեփականատեր Շաուլեմ Էլովիչի հետ կոռուպցիոն փոխհարաբերությունների մեջ, որը նույնպես կալանավորվել է՝ կնոջ, որդու եւ մի քանի ենթակաների հետ:
«Վերջին օրերին տեղի ունեցողը բոլոր սահմաններն ուղղակի անցնում է: Առաջադրվում են 2 ցնդաբանական եւ կեղծ մեղադրանքներ, որոնք այն հետապնդումների շարունակությունն են, որոնք տարիներ ի վեր անցկացվում են իմ եւ իմ ընտանիքի դեմ»,- այսպես է արձագանքել Նեթանյահուն՝ նկարահանելով հատուկ տեսաուղերձ:
«Ինչ վերաբերում է երկրորդ մեղադրանքին, որը վերաբերում է կառավարության իրավաբանական խորհրդատուի նշանակմանը, պակաս ցնդաբանական եւ պակաս չարամիտ չէ: Ես այդ առիթով երբեք չեմ դիմել Նիրա Հեֆեցին, նա երբեք ինձ համանման ինչ-որ բան չի առաջարկել: Ես չեմ հավատում, որ նա կարող էր նման հնարավորությունը ինչ-որ մեկի հետ նույնիսկ քննարկել»,- մեկնաբանել է Նեթանյահուն:
Տեղական մամուլը հայտնում է, որ «4000-ի գործ»-ի շրջանակում քննիչները, մասնավորապես, ապացույցներ են փնտրում, որոնք կհաստատեն, որ պաշտոնյաները առաջ են մղել «Բեզեկի» շահերը՝ իրեն ենթակա ընկերության հանրահայտ նորությունների Walla ինտերնետ ռեսուրսում Նեթանյահուի գործունեության բարեհաճ լուսաբանման դիմաց:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44