«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Տարոն Ավիա» ավիաընկերությունը վերջին թռիչքը Երևանից իրականացրել է նոյեմբերի 14-ին, իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա վերջին թռիչքը եղել է դեկտեմբերի 31-ին: Դրանից հետո, առանց հատուկ հայտարարությունների հայկական ավիաընկերությունը հեռացավ և՛ Գյումրիից, և՛ Երևանից:
Թե իրականում ինչու մեծ ոգևորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած սեփականատեր Գառնիկ Պապիկյանը որոշեց դադարեցնել իր գործունեությունը՝ հստակ չէ: Պաշտոնապես չի ասվում, սակայն շրջանառվում է «Պոբեդա»-ի կողմից դեմպինգի կիրառումը:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարանում նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ խոսելով «Տարոն Ավիա»-ի թռիչքների ընդհատման մասին, ընդգծեց, որ դեմպինգ տերմինը պետք է շատ զգույշ կիրառել: «Պապիկյան Գառնիկի հետ խոսել եմ, պետք է նա գա, ավելի մանրամասն քննարկենք: Հստակ պետք է հասկանալ, «Պոբեդան» գինն իջեցրել է շահութաբերությա՞ն հաշվին, թե՞ իսկապես դեմպինգի է գնացել, որովհետև, եթե շահութաբերության հաշվին է իջեցրել, մի մոտեցում պետք է լինի, եթե դեմպինգ է, դա արդեն ուրիշ խնդիր է»: Բայց եթե «Տարոն Ավիա»-ն կասկածներ ունի, որ «Պոբեդան» իր դեմ դեմպինգ է կիրառել, պետք է դիմի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին»,- ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01