Թուրքիայի մի շարք հայ մտավորականներ համատեղ կոչ են հրապարակել Պոլսո Հայոց պատրիարքարանի շուրջ մեկ տարուց ավելի շարունակվող ճգնաժամային վիճակի ու օրերս Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում վերանշանակման վերաբերյալ:
Ինչպես փոխանցում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, նամակը ստորագրել են Թուրքիայում գործող բազմաթիվ հասարակական գործիչներ, արվեստագետներ, մտավորականներ, գիտնականներ. նրանց թվում են Հայկո Ջեփքինը, Պարույր Քույումջյանը, Սարո Ուստան, Բագրատ Էստուկյանը, Պարթևը, Մասիս Արամ Գյոզբեքը, Նազան Մաքսուդյանը, Արաս Էրգյունեշը, Սևան Մադաթյանը, Լեռնա Էքմեքչիօղլուն, Արարատ Շեքերյանը, Թագուհի Թովմասյանը, Զաքարիա Միլդանօղլուն, Լարա Նարինը, այլք:
Նամակի հեղինակները կոչ են արել Թուրքիայի հայության բոլոր խավերին ու հաստատություններին հնարավոր բոլոր հարթակներում շարունակել բողոքել պատրիարքի ընտրության համայնքային իրավունքին իշխանության անընդունելի միջամտության դեմ, քանի որ «Համակերպումից բխած խաղաղությունը ոչ թե խաղաղություն է, այլ հալածանք»:
«Ի դեմս Կրոնական ժողովի՝ կոչ ենք անում հոգևորականներին չմոռանալ համայնքի առաջ իրենց ունեցած պատասխանատվության մասին և պահել իրենց խոստումը»,- ասված է նամակում՝ նկատի ունենալով Պոլսո Հայոց պատրիարքի ժողովրդական ընտրության կազմակերպումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլի նահանգապետարանի հրավիրած արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվել էր, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010 թվականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը:
16:27
16:13
15:58
15:43
15:28
15:13
14:58
14:48
14:33
14:13
13:47
13:35
13:19
12:56
12:45
12:23
12:23
12:06
11:43
11:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18