30 տարի առաջ փետրվարի 20-ին Ժողովրդական պատգամավորների խորհուրդը Արցախի ժողովրդի կամքի համաձայն՝ պատմական որոշում ընդունեց, որը նոր էջ բացեց Արցախի պատմության մեջ և ազատագրական շարժման կարևոր փուլ դարձավ։ Այս մասին նշում են Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ՝ ավելացնելով, որ Արցախյան շարժումը աննախադեպ, իրապես ժողովրդավարական և խաղաղ շարժում էր՝ հանուն քաղաքացիական, ազգային իրավունքների, տնտեսական հավասարության և մշակութային ինքնության։
Շրջանակը հիշեցնում է, որ հենց Ստեփանակերտում էր, որ 1988 թ․ փետրվարի 13-ից տասնյակ հազարավոր մարդիկ ինքնաբուխ համախմբվեցին՝ վանկարկելով «Ազատություն», «Գլասնոստ և Պերեստրոյկա» , ինչպես նաև «Վերամիավորում Հայաստանի հետ»: Ապրելու, ազատության, սեփական ճակատագիրը տնօրինելու՝ Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների պահանջատեր արցախյան շարժումը ոգեշնչեց նախկին հետխորհրդային տարածքում միլիոնավոր մարդկանց՝ ազատության համար իրենց պայքարում։
Շրջանակը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որին կամայականորեն բռնակցվել էր Լեռնային Ղարաբաղը, ժողովրդավարական, խաղաղ և օրինական ցույցերին արձագանգեց Ադրբեջանի տարբեր քաղաքներում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու) բնակվող հայ բնակչության ջարդերով՝ միջնադարյան դաժանությամբ:
Շրջանակը նշում է, որ հայերի դեմ ռասայական ատելությունը այդ օրերից ի վեր դարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով իրականացվող պետական քաղաքականություն՝ դրանով իսկ ժխտելով Արցախի ժողովրդի գոյության իսկ իրավունքը։
Շրջանակը հարգանքի տուրք է մատուցում նրանց, ովքեր իրենց զոհաբերության շնորհիվ հնարավորություն ընձեռեցին Արցախի Հանրապետությանը հասնել անկախության և կառուցել ժողովրդավարական պետականություն:Այն վերահաստատում է միջազգային հանրության կողմից Արցախի լիիրավ անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտությունը և անշրջելիությունը: Շրջանակը համարում է, որ իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի Հանրապետության վերադարձը, որն առանցքային նշանակություն ունի հակամարտության վերջնական լուծման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում:
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55