Հայաստանը գեղեցիկ երկիր է զբոսաշրջության տեսանկյունից, իսկ Լիբանանն ունի ծովափ: Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշում է երկու երկրների զբոսաշրջիկների համար փոխադարձ գրավիչ լինելու պատճառները: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում հայազգի նախարարն ասաց, որ 2017-ին Հայաստանից Լիբանան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 11 հազարը, իսկ Լիբանանից Հայաստան են եկել ոչ միայն հայեր, այլ նաև լիբանանցիներ: «Լիբանանից Հայաստան այցելող զբոսաշրջիկները ոչ միայն հայեր են, այլև լիբանանցիներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով` որպես կրոնական զբոսաշրջության ուղղություն»,-հայտնեց Ավետիս Կիտանյանը:
Նրա դիտարկմամբ` լիբանանցիները Հայաստանը սիրում են տեղի հայ համայնքի միջոցով և առնվազն ցանկանում են այցելել մեր երկիր ու սեփական աչքերով տեսնել այն: Այցելություններին նպաստում են նաև ամռան ամիսներին դեպի Բեյրութ-Երևան ուղղությամբ գրեթե ամեն օր իրականացվող կանոնավոր չվերթները:
Ավետիս Կիտանյանը խոսեց նաև արդյունաբերության ճյուղում երկկողմ կապերն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտության մասին` շեշտելով, որ դրանք կլինեն ընթացիկ մարտի կեսերին ՀՀ վարչապետի` Լիբանան այցի քննարկումների առանցքում:
Նախարարի խոսքով` Լիբանանի խորհրդարանում ու կառավարությունում հայազգի անդամների ներկայությունը նպաստ է ունենում երկկողմ բացառիկ հարաբերություններ հաստատման գործում: «Մենք Լիբանանում մեզ զգում ենք Լիբանանի քաղաքացիներ, բայց մեր հայկական ծագումը երբեք չենք մոռանում»,-հավելեց Ավետիս Կիտանյանը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55