ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 22-ին ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու պետությունների միջև միջպետական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման մեխանիզմներին, տրանսպորտային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը, մուլտիմոդալ փոխադրումներն ակտիվացնելու, Բելառուսի հետ ուղիղ և տարանցիկ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Դեսպանը նախարարից հետաքրքրվեց Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրության վավերացման ժամկետներից, համաձայն որի՝ երկու պետությունները կազատվեն մուտքի, ելքի, տարանցման և ԵԱՏՄ անդամ-երկրների տարածքում դեպի 3-րդ երկիր և 3-րդ երկրից պետական բեռնափոխադրումների իրականացման համար թույլտվությունների պարտադիր պահանջից և ճանապարհային վճարից: Վահան Մարտիրոսյանը Իգոր Նազարուկին տեղեկացրեց, որ փաստաթուղթն արդեն ԱԺ-ում է և շուտով այն կվավերացվի։
Նախարարը դեսպանին ներկայացրեց նաև Հայաստանի տարածքում միասնական տրանսպորտային ցանցի ներդրման ծրագիրը: Իր հերթին Իգոր Նազարուկն էլ նշեց, որ Բելառուսում արդեն իսկ գործում է միասնական երթուղային համակարգ:
Անդրադառնալով ուղևորափոխադրումների ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ դեսպանը նախարարին ներկայացրեց բելառուսական արտադրության ավտոբուսների, այդ թվում՝ էլեկտրամոբիլների որակական և տեխնիկական առանձնահատկությունները։ Նա առաջարկեց դիտարկել Հայաստանի միջմարզային ուղևորափոխադրումներում այդ ավտոբուսների կիրառման հնարավորությունները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում համատեղ հանդիպում կազմակերպել արտադրող և Բելառուսում միասնական երթուղային համակարգը մշակած ընկերությունների ներկայացուցիչների հետ և առավել մանրամասն քննարկել ներկայացված տրանսպորտային միջոցները Հայաստանի բնակլիմայական, ռելիեֆային պայմաններում շահագործելու, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը կազմակերպելու հնարավորությունների շուրջ։
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55