Ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գերազանցել են ռեկորդային` 88.9 տոկոսով:
Այս մասին ասել է ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը՝ ավելացնելով, որ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:
«2018 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 2 մլրդ 981 մլն դրամ` պլանավորված 2 մլրդ 600 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 14.7 տոկոսով կամ 381 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 88.9 տոկոսով կամ ավելի քան 1 մլրդ 402 մլն դրամով, որից 923 մլն 900 հազ. դրամ գումարը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 478 մլն 700 հազ դրամը` ապահովվել է հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում»,- ասել է Ա. Հարությունյանը:
ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալը տեղեկացրեց նաև, որ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2 մլրդ 469.9 մլն դրամը կամ 82.9 տոկոսը ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 176.3 մլն դրամի կամ 74.5 տոկոսի դիմաց:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32