Մոսկվայում ընթացող հեղինակավոր «Աէրոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարում իր վստահ ելույթներն է շարունակում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Երեկ կայացած 3-րդ տուրում մեր շախմատիստը հաղթանակ է տարել Հնդկաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Սետուրաման Սետուրամանի նկատմամբ:
Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Հնդկաստանի հավաքականի մեկ այլ անդամի՝ 2723 գործակից ունեցող Վիդիթ Գուջրաթիի հետ:
Իր պարտիան հաշտությամբ ավարտել է Գաբրիել Սարգսյանը: Ոչ-ոքի է գրանցվել նաև Հայկ Մարտիրոսյան-Արամ Հակոբյան պարտիայում, իսկ Արման Միքայելյանը և Շանթ Սարգսյանը պարտություններ են կրել:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Տիգրան Լ. Պետրոսյանը և Մոլդովայի ներկայացուցիչ Վիորել Բոլոգանը:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում առաջատարները կմրցեն միմյանց դեմ: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Շանթ Սարգսյանն իր ակտիվում դեռ միավոր չի գրանցել:
«Աէրոֆլոտ Օփեն»-ի A մրցաշարը աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկն է: Մրցաշարի բոլոր 92 մասնակիցները կրում են միջազգային տիտղոսներ. 60 գրոսմայստեր, 27 միջազգային վարպետ, 2 կանանց գրոսմայստեր և ՖԻԴԵ-ի 3 վարպետ:
B մրցաշարում մեր մասնակիցներից առաջատարների խմբում է ընթանում Տիգրան Քոթանջյանը, իսկ C խմբում՝ Արթուր Ղարագյոզյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55