«Մարտի 1»-ի վերաբերյալ հայտարարություն ընդունելու մասին «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումներին 10 զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանն ի գիտություն ՀՀ իշխանությունների հայտարարեց, թե իրենք ամեն ինչ անելու են մեղավորներին բացահայտելու համար:
Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իրենք՝ հարազատները, կապ չունեն քաղաքականության հետ, և իրենց պահանջն է բացահայտել ոճրագործությունը՝ ով է հրաման տվել և ով կատարել:
«Պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները, ո՛չ էլ հրաման տվողները: Վկաների կեսն արտագաղթել է, իսկ կեսը չի հիշում մարտի ոճրագործությունը»,-ասաց նա:
Սարգիս Քլոյանը նշեց, թե 2008թ. մայիսի 4-ին Նախագահ Սերժ Սարգսյանը զեկույցում ասել էր, որ հարյուրավոր տեսախցիկներ են եղել, այն էլ պրոֆեսիոնալ։ Այնուհետև դիմելով դահլիճում ներկա նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նա հարցրեց. «Գործերը առանձնացրիք, բա ի՞նչ եղավ, պարո՛ն Կոստանյան, անցել է 10 տարի»:
Քլոյանը հերթականությամբ ներկայացրեց իրադարձությունները՝ որպես մասնակից: «Ինչ եմ տեսել. մոտ 500 սադրիչներ ջարդում էին այդ հատվածում գտնվող ՌԴ տունը, իբր տեսեք՝ ընդդիմությունը հակառուսամետ է, սադրիչները երեխաներին տարան կրակի բերան: Այդ ժամանակ Քոչարյանն ասաց՝ ավտոբուսի հետևից կրակում են. սուտ, բացարձակ սուտ»,-ասաց նա:
Սարգիս Քլոյանը նշեց, թե 10 զոհերից 3-ը «Չերյոմուխա» զենքից են զոհվել՝ ուղիղ նշանառության հետևանքով: «Չորս ոստիկանի մոտ է եղել «Չերյոմուխա» տեսակի զենքը գիտեք այդ ոստիկանների անուն-ազգանունները, բոլորդ գիտեք: Նրանք չեն քննվել, բարձրաստիճան պաշտոնյաները ևս չեն քննվել: Ես վստահ ասում եմ, որ չեն քննվել: Հատուկ քննչականը քննում էր միայն շարքային քաղաքացիներին. ի՞նչ իմանան՝ գիշերը ով սպանեց 200-300 մետր հեռավորություն վրա»,-ասաց նա:
Հերթականությամբ անդրադառնալով զոհերի մահվան հանգամանքներին՝ Քլոյանը նշեց, որ գործերի եզրակացություններն անհեթեթ են:
Դիմելով իշխանություններին՝ Սարգիս Քլոյանը եզրափակեց. «Հույս չունենաք, մենք ամեն ինչ անելու ենք մեղավորներին պատժելու համար»:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02