Սահմանադրության պահանջը ստորագրությամբ չի վերանում, ինչքան էլ դու ուժեղ քաղաքական ուժ լինես: ԱԺ-ում լրագրողների զրույցում նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով «Ելք»-ի առաջարկին՝ ՀՀ նախագահին ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ, ոչ՝ ԱԺ-ում։
«Սահմանադրությունն է պահանաջում դա։ Կարծում եմ, որ ստորագրությունով ոչինչ չենք կարող անել, որովհետև Սահմանադրությունն ընդունվել է ժողովրդի կողմից։ Չեմ կարծում, որ դրա համար նորից պետք է քվեարկություն անցկացնենք, ինչպես դեկտեմբերի 6-ին ընդունեցինք Սահմանադրությունը», - ասաց խորհրդարանականը։
Պատգամավորը նաև նշեց, որ իր կարծիքով, նման փաստաթուղթ ստորագրելու իմաստ չկա։ «Ես դա տրամաբանական չեմ համարում։ Բոլոր դեպքերում, սա իմ անձնական կարծիքն է, խմբակցությունը կանդրադառնա այդ հարցին ու կորոշի։ Բայց անձամբ ես կարծում եմ, որ դա իրականանալու առումով անհեռանկարային է», - ընդգծեց Բոստանջյանը։
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր «Ծառուկյան» խմբակցությանը ստորագրել առաջարկի տակ, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն հավաքել և նախագահի համաժողովրդական ընտրություններ անցկացնելու հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։
13:03
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02